Լրահոս
Օրվա լրահոսը

Եզդիները կսատարեն ՀՀԿ-ին

Ապրիլ 30,2012 12:59

11 ազգային փոքրամասնությունների եւ հայրենակցական միությունների  անունից Եզդիների միության փոխնախագահ Խդր Հաջոյանը հայտարարեց առաջիկա ՀՀ ԱԺ  ընտրություններում ՀՀԿ-ին սատարելու մասին: Խդր Հաջոյանը հայտարարության տեքստը անձամբ է հանձնել ՀՀԿ փոխնախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Գալուստ Սահակյանին: Մինչ այդ` ապրիլի 28-ին, ՀՀ ազգային փոքրամասնությունները նախաձեռնել էին մշակութային փառատոն, որը նշանավորվել էր կիրառական-դեկորատիվ արվեստի ցուցահանդես-տոնախմբությամբ եւ գալա համերգով: Միջոցառմանը մասնակցած  ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները` եզդիներ, քրդեր, ուկրաինացիներ, ռուսներ, Հյուսիսային պողոտայում կազմակերպել էին  ցուցահանդես, որի ժամանակ   ազգային փոքրմասնությունները հանրությանն են ներկայացրել  իրենց մշակույթը, ազգային երգն ու պարը: Այս գեղեցիկ տոնախմբությունը եզրափակվել է  «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունեցած գալա համերգով:

 

ՀՀԿ մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30