Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Աղվան Վարդանյանը՝ ՀԱԿ-ի մասին. «Ընդդիմությունը նա չէ, ով գիշեր-ցերեկ հայհոյում է , երկիրը գցում ցնցումների մեջ»

Ապրիլ 30,2012 13:18

«Վերջին շրջանում փորձ են անում անձնավորված վատաբանել մեր առաջին դեմքերին, շահարկել մեր՝ ժամանակին իշխանության մեջ եղած լինելը, հակասություն գտնել դաշնացության ղեկավարության եւ շարքերի մեջ:

Այս 20 տարվա ընթացքում միշտ այդ փորձերն արել են, դաշնակցությունը ապացուցել է, որ կազմակերպված կառույցի միասնական թիմ է,  Հայաստանում դաշնակցությունն ունի 6000-6500 կուսակցական, երբեք դրանից ավելի չենք եղել, բայց հավաքել ենք 178 հազար ձայն, փորձել ՀՅԴ-ի մեջ պառակտում մտցնել՝ չի հաջողվել ոչ մեր արտաքին թշնամիներին, ոչ ներքին մրցակիցներին»,- այսօր «Հայելի» ակումբում հայտարարեց նախկին սոցապ նախարար, ՀՅԴ անդամ Աղվան Վարդանյանը: Ներքին մրցակիցներ պարոն Վարդանյանը համարում է բոլոր առաջադրված կուսակցություններին՝ կոմունիստներից սկսած: Աղվան Վարդանյանը անդրադառնալով քարոզչության ընթացքին, նշեց. «Մեզ փորձում են ներկայացել, թե ընդդիմությունը միայն նա է, ով գիշեր-ցերեկ հայհոյում է, երկիրը գցում ցնցումների մեջ, չէ, դա ընդդիմություն չէ, դա ուրիշ բան է»: Պարոն Վարդանյանը հաստատեց, որ խոսքը ՀԱԿ-ի մասին է: Պարոն Վարդանյանի համոզմամբ՝ «Այսօր մենք ընդդիմություն ենք, ամենակարգին ընդդիմությունը»:

Հարցին՝ ինչո՞ւ թեկնածուները չեն գալիս բանավեճերիի՝ նա պատասխանեց. «Ի՞նչ ասեմ, մարդն իրավունք ունի համեմատելու: Իրավունք ունի ակնկալելու, որ քաղաքական ուժի ներկայացուցիչները պիտի նստեն իրենց առաջ ու ներկայացնեն իրենց ծրագրերը, որ մարդը կողմնորոշվի: Քաղաքակիրթ ձեւը սա է, պիտի բանավիճեն, հաջորդ օրը տեսնեն, թե ում ռեյտինգն աճեց: Մտածում են, որ գյուղապետով տուն առ տուն մտնեն, քան թե բանավիճեն»: Իսկ թե ինչո՞ւ ՀՅԴ ցուցակի առաջին տեղերը չեն ուզում մտնել բանավեճի մեջ՝ պարոն Վարդանյանը հերքեց՝ ասելով, որ «Վահան Հովհաննիսյանը պաշտոնապես հայտարարել է՝ պատրաստ եմ ցանկացածի հետ բանավիճել մեր ներայացրած ծրագրային դրույթների շուրջ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30