Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրապետականում հեռու են մտքից, թե արվածը բավարար է

Ապրիլ 30,2012 13:21

ՀՀ եւ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային եւ քարոզարշավային այցերով շրջում է Կոտայքի մարզի բնակավայրերում: Եղվարդում ընտրողների հետ հանդիպման ժամանակ նախագահն ասաց, որ փոփոխություններ ծրագրելիս ՀՀԿ-ն առաջնորդվում է այն գաղափարով, որ պետությունը պարտավոր է արժանապատիվ կյանք ապահովել իր քաղաքացու համար: Նախագահը նաեւ պարզաբանեց, որ արժանապատիվ կյանք ասելով ՀՀԿ-ում նկատի ունեն եւ ժամանակակից շինություններով ու տեխնիկայով  դպրոցները, եւ նորմալ ճանապարհները, եւ ինտերնետի հասանելիությունը: Նախագահը նկատեց, որ իրենք հետեւողական լուծում են բոլոր խնդիրները, թեեւ ոմանց համար դրանք փոքր են թվում, մինչդեռ ՀՀԿ-ի համար մեծ ու փոքր խնդիրներ չկան: Սերժ Սարգսյանը իհարկե նաեւ ընդգծեց, որ Հանրապետականում հեռու են մտքից, թե արվածը բավարար է ու ավելացրեց, որ այդ պատճառով էլ բազմակողմանի փոփոխություններ են առաջարկում: «Մենք չենք պատրաստվում նստել ու սպասել բարենպաստ պայմանների: Մենք ձեզ հետ միասին դա անելու ենք: Մենք հավատում ենք, որ կարող ենք»,- ասաց նախագահը: Իր խոսքի եզրափակիչ մասում Սերժ Սարգսյանը հրապարակեց երեք նպատակները, հանուն որոնց ինքը հանդիպել է եղվարդցիների հետ: Առաջինը՝ համոզել, որ հավատան, թեեւ վստահ է, որ հավատացողները շատ են, հայցել հանրության օժանդակությունը՝ լավ ընտրություններ անցկացնելու համար, այնպիսի ընտրություններ, որոնց արդյունքները կասկած չեն հարուցի, եւ երրորդը՝ խնդրել, որ քվեարկեն ՀՀԿ-ի օգտին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30