Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյան. «Հանրապետությունում համատարած ահաբեկումներ են»

Ապրիլ 30,2012 13:58

Ըստ ՀՀՇ  վարչության նախագահ Արամ Մանուկյանի` առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ն երրորդ կամ չորրորդ տեղը հազիվ գրավի, իսկ «ՀԱԿ-ը առաջին տեղով է գնում», անգամ 50%+1 ձայների հույս ունի: Ճիշտ է, հետո նա մի քիչ ապահովագրեց իրեն` «դա Արաբկիրի մասով եմ ասում, գուցե այլ տեղերում մի քիչ այլ պատկեր է»:

Պարոն Մանուկյանը պնդում էր, որ ընտրակեղծիքների դեմ պայքարելու մեթոդներ են մշակել, որոնց մասին չուզեց բարձրաձայնել:

Նա նաեւ ասում էր, որ հանրապետությունում համատարած ահաբեկումներ են, Լոռու մարզում 163 դպրոցներից 160-ի տնօրենները ՀՀԿ-ական են: «Աղտոտել են քաղաքական դաշտը, եւ այդ ախտը առողջապահական հիմնարկ է մտել, եւ բանակ, եւ կրթական ոլորտ»,-ասաց պարոն Մանուկյանը, նկատելով, որ այժմ իշխանությունները «մուզ-մուզ» են անում իրենց գործը, եւ ոչ թե բացահայտ, հետո էլ, թե` «մեյմունություններ են անում»:

«Օրենքով հարյուր հոգուց ավելի մարդ իրավունք ունի մեկ սենյականոց բնակարանում գրանցվելու, ուզում ես պատռվիր, ի՞նչ անենք»,- փաստում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է:

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30