Ի՞նչ ակնկալիք ունի ՀՅԴ-ն Սաթիկ Սեյրանյանից (Տեսանյութ)

Այսօր ՀՅԴ բյուրոյի անդամ Աղվան Վարդանյանը հայտարարեց, որ ՀՅԴ-ն թիվ 4 ընտրատարածքում պաշտպանելու է ոչ թե ՀԱկ-ական Արամ Մանուկյանին կամ «Ժառանգությունից» Զարուհի Փոստանջյանին, այլ՝ «168 ժամ» թերթի խմբագիր Սաթիկ Սեյրանյանին: Aravot.am-ը պարոն Վարդանյանից հետաքրքրվեց՝ նրան պաշտպանելով՝ որեւէ ակնկալիք ունե՞ք նրանից: Պարոն Վարդանյանը պատասխանեց. «Անհատին, թեկնածուին Դաշնակցությունը չի պաշտպանում նրա համար, որ որեւէ ակնկալիք ունենա: Մեր ակնկալիքը հետեւյալն է՝ որ Սաթիկ Սեյրանյանը կշարունակի մնալ անկախ, ինքնուրույն մարդ, պառլամենտում  կլինի ինքնուրույն պատգամավոր, եւ այն բոլոր հարցերը, որ իր նախընտրական ծրագրերում ինքը շոշափում է եւ որոնք շոշափել է իբրեւ խմբագիր «168 ժամում», կշարունակի այդ հարցերը բարձրացնել եւ չի կորցնի իր ինքնուրույնությունը, անկախությունը, ինչը որեւէ անհատ մարդու ամենաբարձր հատկանիշն է»:

Մենք նաեւ ճշտեցինք՝ չե՞ք ակնկալում, որ ապագա խորհրդարանում նա անպայման ձեր առաջ քաշած օրինագծերին հավանություն տա՝ պարոն Վարդանյանը պատասխանեց. «Ամեն մարդ ինքն է որոշում իր անելիքները: Վստահ եմ, եթե մենք մի այնպիսի օրինագիծ առաջ քաշենք, որը առնչվում է սոցիալական խնդիրներին, պետության կարգավորման խնդիրներին, նորմալ մարդիկ, ես ակնկալում եմ, որ կողմ կքվեարկեն՝ այդ թվում, բնականաբար, Սաթիկ Սեյրանյանը»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք