Լրահոս
Օրվա լրահոսը

Բուժականցիների հիմնական խնդիրը ՀՀԿ-ին սատարե՞լն է (Տեսանյութ)

Ապրիլ 30,2012 18:38

Կոտայքի մարզի Բուժական գյուղի բնակիչներն իրենց հիմնական խնդիրը համարում են  ՀՀԿ-ին սատարելը: Այսօր, նախագահի քարոզարշավի ժամանակ, Եղվարդում մոտեցա կանգնած տղամարդկանց, ներկայացա, խնդրեցի պատասխանել իմ մի քանի հարցերին՝ իրենց առօրյային եւ հոգսերին վերաբերվող: Զրուցակիցներիցս մեկը՝ Անդրանիկ Քոչարյանը, հարցից՝ որո՞նք են ձեր հիմնական խնդիրները, շփոթվեց, սկսեց չորս կողմը նայել: Նրա կողքին կանգնած ընկերը օգնության հասավ՝ «սատարել Հայաստանի Հանրապետական կուսակցությանը»:

Հետո, արդեն զրույցի, քաղաքական հատվածում զրուցակիցներս վստահեցրին, որ իրապես հավատում են ՀՀԿ-ին եւ նրա հետ էլ կապում են իրենց սպասելիքները: Ասացին, որ իշխանության հինգ տարիների ընթացքում ՀՀԿ-ն ասֆալտապատել է իրենց գյուղի ճանապարհները, հիմնել բուժամբուլատորիա, նոր դպրոց են կառուցում:

Մանրամասները՝ տեսանյութում.

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30