Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյան. «Ես քաղաքականության մեջ մտել եմ պայքարի, ոչ թե պաշտոնի, գումար վաստակելու համար»

Ապրիլ 30,2012 20:02

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի համոզմամբ` Հայաստանում ապրող մարդկանց կենսապայմանները բարելավելու համար անհրաժեշտ է բավարար պայմանների ու հնարավորությունների ստեղծում:  «Պայման ու հնարավորություն պետք է  ստեղծել, որպեսզի յուրաքանչյուր մարդ ինչի ունակ է, իր ունակությամբ իր ընտանիքի հացը վաստակի: Ազգի հերոսը պիտի լինի աշխատող մարդը, բարիք ստեղծող մարդը, ոչ թե պաշտոնյան», -նախընտրական քարոզարշավի շրջանակներում այսօր վանաձորցիների հետ հանդիպման ժամանակ ասաց ԲՀԿ նախագահը:

Ծառուկյանը նշեց, որ ԲՀԿ-ն պայքարի է ելել երկրում փոփոխություններ կատարելու նպատակով: «Ես քաղաքականության մեջ մտել եմ պայքարի, ոչ թե պաշտոնի, գումար վաստակելու համար: Այսօր գործազրկությունը, աղքատությունը, արտագաղթը շատ լուրջ սպառնալիք են մեր երկրի համար: Ժողովրդի վիճակը ծանր է, ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո ավելի է ծանրացել, այսօր անհրաժեշտ է փոփոխություն, փոփոխություն հարկային դաշտում, օժանդակում մարդկանց, որ մարդիկ կարողանան  գոնե նվազագույնը ընտանիքի առօրյան  բավարարեն»,-ասաց Գագիկ Ծառուկյանը:

Խոսելով նախընտրական խոստումների մասին`  նա նշեց, որ խոստանում է այն, ինչ կկարողանա անել. «Այնպիսի բան, որ վաղը չեմ կարողանալու անել, չեմ ասելու»:

Նա կոչ արեց վանաձորցիներին  իրենց ձայնը տալ այն ուժին, ում հավատում են: «Ոչ մի բան որոշված չէ, որոշողը դուք եք լինելու: Բոլորին լսեք, գնացեք, նրան ձայն տվեք, ում հավատում եք,-նշեց Գագիկ Ծառուկյանը,- այսօր, եթե ձեզ պարտադրում են ձայնը տալ այս կամ այն կուսակցությանը, կամ անձամբ իրենց տալ, նրանք միայն իրենց մասին են մտածում, չեն ուզում եղածը կորցնել: Իրենց տեղը ապահովելու մասին են մտածում: Ժողովրդի մասին մտածողը այդպես չի անի, չի պարտադրի մարդկանց»:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Վանաձոր

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30