«Շուշի Արմենը» կոչ է անում ընտրել «Ժառանգությանը»

«Առավոտը» հաղորդագրություն է ստացել «Աղավնի» հասարակական կազմակերպության ղեկավար, Շուշիի բնակիչ, նախկին ֆրանսահայ Արմեն Ռակեդջյանից, որն Արցախում հայտնի է որպես «Շուշի Արմեն»: Հրապարակում ենք առանց միջամտությունների.

Յայտարարութիւն Արցախից

Մայիսի 6ի 2012թ.

ՀՀ Խորհրդարանի ընտրութիւնների մասին

 

Մենք, Արցախցում բնակուողներս, մեծ ուշադրութեամբ ենք հետեւում մայիսի 6ին ՀՀ-ում կայանալիք ընտրութիւնների քարոզարշաւին : Ցաւօք, գոհ չենք : Գոհ չենք, որ Արցախի խնդրի կարգաւորման  հարցը ընդհանրապէս մոռացութեան է տրուած : Մի տեսակ, կարծես, բացակայ է վիճաբանութեան հարտութիւնից : Կոչ ենք անում ՀՀ բոլոր քաղաքական ուժերին` յստակ կարծիք յայտնեն Արցախի կարգաւորման մասին եւ ունենալ ազգին ձեռնատու դիրքորոշում, հաշուի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի քաղաքացիները մեծագոյն ներդրում ունեն Արցախում, ե`ւ բանակի զօրքերը պահելով, ե`ւ Արցախի Հանրապետութեան բիւջէն լրացնելով /տարեկան մօտ 100 միլիոն ԱՄՆ դոլարով/, ե`ւ պետական, ե`ւ բարեգործական այլ օգնութիւններով : Արցախի հարցի լուծումը որոշիչ դեր ունի Հայաստանի քաղաքացիների կենցաղային մակարդակի բարելաւման գործում, առաւել եւս, որ 20 տարուայ բանակցութիւնների անարդիւնք լինելը նշանակում է պատերազմի անխուսափելիութիւն ապագահում : Դա ե՞նք ուզում, որ ժառանգեն մեր սերունդները :

Ի՞նչքան ժամանակ Արցախի ժողովուրդը մնալու է դուրս միջազգային հանրութիւնից, այսինքն` առանց հնարաւորութիւն ունենալու ցանկացած հարցով դիմելու միջազգային դատարաններին : Ձեր պատկերացմամբ ի՞նչքան ժամանակ հնարաւոր է Արցախի ժողովուրդը շարունակի ապրել բարեգործական փողերի եւ ՀՀ քաղաքացիների հաշուին : Ե՞րբ կճանաչուի Հայաստանի կողմից Արցախ, որպէս անկախ միաւոր, որպէսզի վերջ տրուի Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան փաստացի խաղտման : Առաւել կարեւոր մի քայլ կլինի դեպի մասնատուած ազգի վերամիաւորման :

Մենք Արցախցիներս շատ շնորհակալ ենք Հայաստանի ժողովուրդից, որ համբերատար հոգատարութիւն ցուցաբերելով շարունակում է իրենց սուղ բաժնից մեզ մեծ բաժին հասնել : Պահանջէք ԱԺ Ձեր նոր յառաջադրուող թեկնածուներին, թէ ինչպէս են պատկերացնում Արցախի պաշտպանութեան հարցը, միեւնոյն ժամանակ, ինչ են անելու մեր կողմից վերնշուածների իրագործման ուղղութեամբ : Միայն դրանից հետոյ որոշէք ինքներդ, թէ ում օգտին Ձեր ձայնը կտաք մայիսի 6ին :

Այսպէս Ձեզ յիշեսցնում ենք, որ 2010թ. դեկտեմբերի 9-ին Ռաֆֆի Յովհաննէսեանի ղեկավարած « Ժառանգութիւն » կուսակցութեան նախաձեռնութեամբ է ներկայացուել եւ քնարկուել « Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան ճանաչելու մասին » օրէնսդրական նախագիծը : Եւ ի՞նչ եղաւ : Մեր 131 հայ պատկամաւորներից ընդամենը 13 կողմ են քուեարկել նման նախագծին : Շատերը պատճառաբանեցին, որ « նման քվէարկութիւնից կարող են օգտուել հարեւան երկրները` Թուրքիան եւ Ադրբեջանը » : Բայց փաստը ցոյց է տալիս, որ հենց հակառակ հետեանքներ ունի նման թոյլ քաղաքականութիւն եւ, եթէ նախկինում թոյլտւութիւն գալիս էր Մոսկուայից, ապա հիմա անկախ Հայաստանի ներկայացուցիչները /պատկամաւորները/ քնարկում են ՀՀ օրէնքները ըստ այն ինչ մտածում են մեր թշնամիները :

Ականջով մի քուէարկէք, թէ ինչ են ասում Ձեզ, այլ աչքերով որոշէք, այսինքն թէ ինչ էք տեսնում Դուք : Եւ փաստ այն է, որ միայն « Ժառանգութիւն » կուսակցութիւն ճիշտ հայկական ու ազգային մտածողութիւն ունի : Համոզուած ենք, որ նման խելամիտ կարծիքներ նաեւ ունի ոչ միայն Արցախի հարցով : Մենք տէր  պէտք է կանգնենք մեր ապագայի : Այլեւս Մոսկուան չի, մեր փոխարէն հարցերի որոշողը, թէ որն է ճիշտ, որը սխալ մեզ համար : Մեզանից է կախուած ձեւաւորելու եւ կառուցելու այն պետութիւնը, որի սահմաններում ցանկանում ենք բարեգեցիկ ապրել, ազատ զարգանալ արժանապատիւ աշխատանքի շնորհիւ :

Նման յաջողութիւն պահանջում է պատասխանատւութիւն, ինչպէս ոգեւորուած են « Ժառանգութիւն » Կուսակցութեան ներկայացուցիչներն ու պատկամաւորները, եւ մայիսի 6-ից է կախուած լինելու ՀՀ Խորհրդարանի կազմի ճիշտ ձեւաւորում :

Սրտանց խնդրում ենք ձեզ` ՀՀ քաղաքացիներ, մայիսի 6-ին ձայն տուէք այն մարդկանց, որոնց ամենայն պատասխանատւութեամբ կկատարեն իրենց պարտականութիւնները : Մեր պատկերացմամբ նման ղեկավարներ կյառաջադրուեն « Ժառանգութիւն » կուսակցութիւնից :

 

Արմէն Ռակեդջեան

« Աղավնի » ՀԿ նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք