Լրահոս
Օրվա լրահոսը

Գոհար Վեզիրյանին մեկ օր ժամանակ տվեցին

Մայիս 18,2012 20:52

Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի օրակարգում պատգամավորի թեկնածու Գոհար Վեզիրյանի նկատմամբ վարչական իրավախախտման արձանագրություն կազմելու հարցն էր: Հանձնաժողովը մեկ օր ժամանակ տվեց Գ. Վեզիրյանին նախընտրական հիմնադրամներ կատարած մուտքերի և ծախսերի վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելու համար, ինչը նա պետք է ներկայացներ մինչեւ մայիսի 8-ը: Գ. Վեզիրյանն ասաց, որ ինքը ներկայացրել է ժամանակին, բայց վերստուգիչ-վերահսկիչ հանձնաժողովի  նախագահ Սեւակ Հովհաննիսյանն էլ ասաց, որ չեն ստացել: «Ես համարել եմ, որ իրավախախտում եմ թույլ տվել ու տուգանվել, հարցը համարել եմ փակված»,- հավելեց Գ. Վեզիրյանը: Հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն էլ հարցրեց.«Այսինքն, դուք արդեն համակերպվա՞ծ եք եղել տուգանվելու մտքի հետ»: Ի պատասխան, Գ. Վեզիրյանն էլ ասաց, որ այդքան շուտ չի համակերպվում նման հարցերում:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031