Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսանողական գարնան հումորները (Տեսանյութ)

Մայիս 31,2012 18:47

Այսօր Երեւանի պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ «Ուսանողական գարուն-2012» ծրագիրը, որն իրականացվեց բուհի ուսանողական խորհրդարանի 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում։

Ելույթում խորհրդարանի նախագահ Կարեն Հակոբյանը նշեց, որ խորհրդարանը լավագույն օրինակն է մյուս բուհերի համար. «Մենք մեզ չենք գերադասում, այլ հպարտանում ենք լավ աշխատանք կատարելու համար: Այսօրվա միջոցառման համար ընտրել ենք նախորդ տարիների ելույթներից լավագույն համարները»: Ցերեկույթի ընթացքում ազգագրական պարերով հանդես կգան բժշկական համալսարանի «Մեդունի» էստրադային համույթը, ուսանողների կողմից ներկայացվեցին հումորային համարներ:

Տեղի ունեցավ նաև պատվոգրերի և հուշանվերների հանձնում, այդ թվում` ֆուտբոլի ներբուհական մրցաշարի մասնակիցների և հաղթող թիմի, «Լաերտ Ղավալյանի անվան շախմատի ներֆակուլտետային մրցաշարի» հաղթող ուսանողի, «Medicus Expo» լրատվական և տեղեկատվական միջոցների ցուցահանդեսի մասնակիցների և հաղթողների պարգևատրում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031