Լրահոս
Օրվա լրահոսը

Կատարվեց Ռուբեն Թորոսյանի երազանքը. նա այլեւս Երեւանի ավագանու անդամ է

Մայիս 31,2012 19:16

ՀՀԿ-ն եւ ՀԱԿ-ը  ներկայացնող Երեւան քաղաքի ավագանու մի շարք անդամներ հրաժարվել են ավագանու մանդատներից: Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկեց  ավագանու անդամներ ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամների մանդատները կուսակցության ընտրական ցուցակի հաջորդ թեկնածուներին տալու մասին նախագիծը:

ՀՀԿ անդամ Ռուսլան Բաղդասարյանի մանդատը փոխանցվեց Համբարձում Շահինյանին, Գագիկ Բեգլարյանի լիազորություններն էլ տրվեցին Հովհաննես Մկրտչյանին: ՀԱԿ-ի ցուցակից առաջադրված  Հրանտ Բագրատյանի լիազորությունները փոխանցվեց «Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանին, Լյուդմիլա Սարգսյանի լիազորությունները ՝ Նորիկ Եղիազարյանին՝ կրկին «Հանրապետություն» կուսակցությունից:  Խաչատուր Քոքոբելյանի մանդատը փոխանցվեց  «Հանրապետություն» կուսակցությունից Արտակ Զեյնալյանին, Լեւոն Զուրաբյանի մանդատը՝  Վահագն  Խաչատրյանին, Ստեփան Դեմիրճյանի մանդատը փոխանցվեց Ռուբեն Թորոսյանին:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ասաց, թե  Թորոսյանի կուսակցական պատկանելության առումով  նշված է անկուսակցական՝ միաժամանակ նշագրված է ՀԱԿ-ի մաս կազմող  «Հայոց հայրենիք» կուսակցությունը, հետո էլ հավելեց.  «Երազանքը կատարվեց»:

Հիշեցնենք, որ «Հանրապետություն» կուսակցությունը վերահաստատել է, որ հրաժարվելու է Երեւանի ավագանու մանդատներից:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031