Լրահոս
Օրվա լրահոսը

«Կծեծկռտվեն, կճանկռտվեն, թե իրար կհոշոտեն՝ իրենց խնդիրն է, թող մտածի Ազգային ժողովի ղեկավարությունը»

Հունիս 04,2012 22:32

Aravot.am-ը Գյումրու ՀԱԿ համակարգող Մուրադ Գրիգորյանից հետաքրքրվեց, թե իր կարծիքով ինչու՞ էր նախագահ Սերժ Սարգսյանը նորընտիր  խորհրդարանի պատգամավորներին շնորհավորելիս փոխադարձ հարգանքի կոչ անում. արդյո՞ք նախագահը մտավախություն չունի, որ ՀՀԿ-ական որոշ պատգամավորներ  ծեծկռտուք  կսարքեն ՀԱԿ-ի ընտրյալների հետ: Մենք որպես՝ օրինակ, մեջբերեցինք Սամվել Ալեքսանյանն-Ռուբեն Հայրապետյան հարազատ ընկերների ու ՀԱԿ ակտիվիստ Նիկոլ Փաշինյանի  միջև ծագած հեռակա  ռազբորկաները, ովքեր դեռ գործընկեր չդարձած սպառնում են միմյանց տեսնելուն պես դաստիարակել, հարցեր պարզել և այլն: «Սերժ Սարգսյանը հանդուրժողականության կոչերով հանդես  էր գալիս նաև նախընտրական քարոզչության ժամանակ: Ես կարծում եմ, որ նրա մտավախությունը առավել  լուրջ է, քան դուք եք մատնանշում: Դա  առաջին հերթին կապված է  այն մարտահրավերների հետ, որոնք դամոկլյան սրի նման կախված են մեր պետության և իշխանության գլխին: Առաջին հերթին արտաքին ազդակներով ես կպայմանավորեի, որովհետև, ինչքան հասկանում ենք, Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական տեղաշարժեր են ակնկալվում, աշխարհում թելադրող երկու ուժային բևեռները ինտեսիվ հետաքրքրվում են  Հարավային Կովկասի հարցերով, Հայաստանը անմաս չի մնալու»:

Մեր զրուցակցի համոզմամբ, Հայ ազգայի կոնգրեսի որակը  այդպիսին չէ, որ պատգամավորներին  մի բան դուր  չգա, ու խորհրդարանի մեջտեղում  ծեծկռտուք սարքեն: «Ծեծկռտուքները թերուս, կիսագրագետ, թերզարգացած , կոմլպեքսավորված մարդկանց վարքագիծ ու մտածելակերպ է, որը  ինչու՞  միայն խորհրդարանում, այլև ընտրությունների ժամանակ են կիրառել տեղամասերում, թաղեր նայող, ձայներ ապահովող պատգամավորներ կան: Իրար մեջ կծեծկռտվեն, թե կճանկռտվեն, թե կհոշոտեն՝ իրենց  խնդիրն է, թող մտածի Ազգային ժողովի ղեկավարությունը: Իսկ կոնգրեսի պատգամավորների հետ հնարավոր չէ սպառնալիքների լեզվով խոսել: Նրանք մարտի մեկ  են տեսել, նրանց հետ ավտոմատի լեզվով  չկարողացան խոսել, տանկերի լեզվով չկարողացան լռեցնել, մի քանի թերուս, ժարգոնավորներ ինչի՞ պիտի կարողանան: Մեր թիմը էդ վախը անցել է վաղուց, մեզ համար անցած էտապ է , ամբողջ պետական ուժային համակարգի դեմ դուրս եկանք, մեզ չկարողացան լռեցնել, ուր մնաց Ազգային ժողովի դահլիճում մեզ  հետ գողական բառապաշարով փորձեն խոսեն ու մեզ վախեցնե ն»,- ասաց ՀԱԿ համակարգողը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930