Գյումրիում դանակահարողը քաղաքապետի որդի՞ն է

Հունիսի 23-ին, կեսօրին, Գյումրիում դանակահարել են մի երիտասարդի` Պետիկ Նազարյանին, որին դեպքի վայրից տեղափոխել են Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց: Հիվանդանոցից մեզ տեղեկացրին, որ նրա վիճակը թեթևից միջին ծանրության է, վերքերը բուժման ընթացքի մեջ են, կյանքին ընդհանրապես վտանգ չի սպառնում: Որոշ բուժաշխատողներ նույնիսկ փաստեցին, որ այս երիտասարդը հիվանդանոցի մշտական պացիենտներից է, և նմանատիպ սկանդալներով հաճախակի է հայտնվում իրենց մոտ:

Թե որտե՞ղ և ինչու՞ են դանակահարել երիտասարդին, դեռ հայտնի չէ, Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը մշտապես զբաղված է Aravot.am-ի համար, արդեն որերորդ անգամն է՝ ոստիկանապետը լսելով, որ իրեն զանգահարում են մեր լրատվամիջոցից` պատճառաբանում է, որ խիստ զբաղված է ու անմիջապես անջատում է հեռախոսը:

Գյումրու ոստիկանապետ Վարուժան Շաշիկյանն էլ խուսափեց պատասխանել մեր այն հարցին, թե որքանո՞վ են իրականությանը համապատասխանում շրջանառվող լուրերը, թե դանակահարողը Գյումրու քաղաքապետի որդին է` Սպարտակը:

Ի դեպ, այսօր մեր խմբագրության էլեկտրոնային հասցեին`news@aravot.am-ին, նամակ էր հղվել Սուսաննա Անդրևնա անունով-ազգանունով մի կնոջից, որը պնդում էր, թե քաղաքապետի որդին շաբաթ օրը` կեսօրին, բոլոր աչքի առաջ վեճի է բռնվել , հայհոյել, ծեծել , քաշքել, այնուհետ դանակահարել է մի սպորտսմենի ու իր 99-999 BMW մակնիշի մեքենայով դիմել փախուստի:

Իրականությանը համապատասխանո՞ւմ է այս տեղեկատվությունը, կա՞ն ձերբակալվածներ, Գյումրու ոստիկանապետ Վարուժան Շաշիկյանի խորհրդով մենք դիմեցինք ոստիկանության լրատվության և հասարակայնության կապերի վարչություն, որտեղից ի պատասխան մեր հարցի, պարզապես տեղեկացրին, որ հանգամանքները ճշտվում են, , քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Մեր աղբյուրների ասելով, դանակահարվողը Գյումրիի ծաղկանոցի տերերից մեկի` Գրիշայի հորեղբոր տղան է, որը նույնպես ոսկե երիտասարդության ներկայացուցիչ է , քաղաքապետի որդու շրջապատից:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

ԶԼՄ-ները կարող են մեջբերել Aravot.am-ի նյութերը` մեջբերվող նյութի հիպերհղումով: Հիպերհղումը պետք է տեղադրվի տեքստի առաջին պարբերությունում:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գրիշ says:

    Բարև.Ձեզ գրում են քաղաք Կապանից…………..Մոտ մեկ ամիսե ինչ երեղաներիս անձնագրերի համար դիմւմ եմ տվել մեր անձնագրային բաժին.դե սկզբից ասեցին հունիսի 18-ին կգաք ու կստանաք ..գնացի հետոել ասեցին հիմաել հունիսի 25-ին….Հոնիսի 25-ին գնացի ասեցին դեռ մեկ ամիս Հայաստանում անձնագրի տպագրուտյւն չի լինելու……Ասեցին Հուլիսի 30-ին վոր լինի լավա……….Հարցրի պաճառը ասեցին վոչ մեկ չգիտի մեզել չեն ասում..
    .Միգուցե Դուք կարողանաք օգնեք…ետ հարցին պատասղանը իմանալ…..

Պատասխանել