Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Գյումրու դիահերձարանը վիրավորում է այս քաղաքի բնակչության արժանապատվությունը

Հունիս 30,2012 17:25

Այսօր Գյումրու «Ստիլ» պատկերասրահում տեղի ունեցավ քաղաքի  այն մտավորականների ժողովը, որոնք, այլևս չհանդուրժելով Գյումրու ներկա ավագանու անգործությունը,  առաջիկա ՏԻՄ ընտրություններում  պատրաստվում են հանդես գալ ավագանու թեկնածուների թիմով: Նրանց կազմում ընդգրկված են ճանաչված ազգագրագետներր,տնտեսագետներ, ճարտարապետներ, փաստաբաններ, ակտիվ Հ/Կ-ների ներկայացուցիչներ: Նոր ավագանու քաղաքացիական նախաձեռնության 7-րդ ժողովի ընթացքում քննարկվեց նախընտրական ծրագրի նախագիծը, և յուրաքանչյուրը ներկայացրեց իր առաջարկությունը Գյումրու  այս կամ այն խնդրի   լուծման շուրջ:

Անդրադառնալով առողջապահական խնդիրներին`  «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը ասաց. «Էս քաղաքի մարդկանց արժանապատվությունը  ամենաշատ ոտնահարողը քաղաքի այլանդակ դիահերձարանն է, որը մոտ 20 տարի է` չգիտեմ ինչ վիճակում է, այստեղ խոսքը 120-130 հազար դոլարի մասին է, պետք է ստեղծվի անհրաժեշտ ինֆրաստրուկտուրա, գործի մեկ պատուհանի սկզբունքը, որպեսզի հարազատները գործ չունենան կտրողի, հերձողի հետ: Այս հարցը պետք է լուծվի պետական միջոցների հաշվին, այլապես այն կառուցելու համար  կարելի է  ծախսել Գյումրու քարե գորգի 10 տոկոսի չափով գումար»: Իսկ առաջարկությունների  փաթեթում «Դիահերձարանի բերանորոգում, կառուցում» վերնագրի տակ ընթերցում ենք . «Հրատապ բանակցել և պահանջել պետական միջոցներով դիահերձարանի կառուցումը Գյումրիում: Կարիքն ավելի քան  հիմնավոր է, անմարդկային և գարշելի պայմաններում արդեն երկու տասնամյակից ավելի է սպասարկվում են մեր համաքաղաքացիները: Սա վիրավորում է մեր արժանապատվությունը: Պետական միջոցներով շուտափույթ դիահերձարան չունենալու դեպքում համայնքի, բարերարների և հնարավոր դոնորների միջոցով մեկ տարում կառուցել առավելագույնը 120 քմ. տարածքով, պատշաճ ենթակառուցվածքներով ժամանակավոր դիահերձարան: Ծախսը մոտ 40 մլն. դրամ: Ստեղծել հանգուցյալների հարազատների սպասման և սպասարկման արժանապատիվ պայմաններ, սպասասրահ»: Առաջարկվում է  նաև համայնքի բյուջեի հաշվին 4 սանիտարի հաստիք պահել, որոնք զույգերով միմյանց փոխարինելով հանգուցյալներին կհասցնեն դիահերձարան , այնուհետ  կտեղափոխեն տուն ` նվազագույն հոգսեր պատճառելով հանգուցյալի հարազատներին:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930