Տեսանյութերի լրահոս
Խմբագրի սյունակ
«Ինձ ժողովուրդն է ընտրել՝ ինչ կուզեմ, կանեմ»: Այդպես են սովորաբար իրենց կամայականություններն արդարացնում ավտորիտար ռեժիմների բոլոր ղեկավարները: Այդ թվում՝ Ռուսաստանում եւ Հայաստանում: Ի՞նչ է նշանակում «ընտրել է»: Դա, ըստ ավտոկրատների, նշանակում է, որ քվեարկությունն անցել է առանց լուրջ միջադեպերի եւ առանց «հետընտրական» խժդժությունների: Բայց այդ չափանիշները, որոնց Հայաստանն ու Ռուսաստանը այժմ հիմնականում համապատասխանում են, բավարար չեն անգամ բուն ընտրություններն ազատ եւ արդար համարելու համար: Եվ դրանք բացարձակապես չեն վկայում այն մասին, որ տվյալ երկրի քաղաքական ռեժիմն իրապես ժողովրդավարական է: Իհարկե, երկու երկրների միջեւ տարբերությունները նույնպես ակնհայտ…