Հովիկ Աբրահամյանի զարմուհու քրգործը սառեցնելու մասին. «Հայաստանում գործում են տոհմացեղային կապերը»

«Նմանատիպ եւ ավելի սահմռկեցուցիչ փաստեր խոսում են այն մասին, որ Հայաստանում չի գործում օրենք  կամ գործում են կրոնային կապերը՝ տոհմացեղային»,- Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը այսպես մեկնաբանեց Հովիկ Աբրահամյանի զարմուհու՝ Ալլա Աբրահամյանի դեմ հարուցված քրեական գործը կարճելը:

Հիշեցնենք, որ 2012-ի ապրիլի 22-ին Արարատի մարզի Մխչյան գյուղում աղջիկը վթարի էր ենթարկել 3-ամյա Ալեն Սիմոնյանին, որը հիվանդանոցում մահացել էր: Չնայած դրան, ըստ «Ժողովուրդի»՝ քրգործը կարճվել է հանցակազմի բացակայության պատճառով:

Ստյոպա Սաֆարյանի դիտարկմամբ՝ ոչ միայն այս միջադեպից, այլ բազմաթիվ այլ դեպքերից կարելի է ասել, որ Հայաստանում, ի հեճուկս Սերժ Սարգսյանի հավաստիացումների, անպատժելիներ կան: Պաշտոնյաները օրենքից վեր են կանգնած: Եթե այդպես  չլիներ, ապա նման իրադարձություններ, նման զարգացումներ տեղի չէին ունենա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

ԶԼՄ-ները կարող են մեջբերել Aravot.am-ի նյութերը` մեջբերվող նյութի հիպերհղումով: Հիպերհղումը պետք է տեղադրվի տեքստի առաջին պարբերությունում:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել