Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ սփյուռքի նախարարությունը Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության հետ համատեղ սիրիահայ դպրոցահասակ երեխաների և երիտասարդների համար կազմակերպվել է հայերենի /արևելահայերենի/ դասընթացներ

Հուլիս 31,2012 17:36

ՀՀ սփյուռքի նախարարությունը Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության հետ համատեղ սիրիահայ դպրոցահասակ երեխաների և երիտասարդների համար կազմակերպվել է հայերենի /արևելահայերենի/ դասընթացներ:

Հայրենիքում գտնվող սիրիահայերի առաջին խմբի /տասը երեխա/ դասերը սկսվել են հուլիսի 30-ին: Պարապմունքները անցկացվում են Ստ.Շահումյանի անվան հ.1 դպրոցում երկուշաբթի, երեքշաբթի և չորեքշաբթի օրերին՝ 9.30-13.00:

Դասերը վարում է հայոց լեզվի և գրականության հետազոտող ուսուցչուհի,փորձառու մանկավարժ, Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի հայագիտության ամբիոնի ավագ դասախոս Սուսաննա Աբազյանը:

Տեղեկացնում ենք նաև, որ օգոստոսին կսկսեն նաև երկրորդ խմբի դասերը, որոնց կմասնակցեն «Արի տուն» ծրագրում ընդգրկված երեխաները:

Հայերենի /արևելահայերենի/ դասընթացներին մասնակցել ցանկացողները կարող են դիմել ՀՀ սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի վարչություն կամ զանգահարել +37410585601 117 հեռախոսահամարով:

Սփյուռքի նախարարության հաղորդագրություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031