Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանցիներին զգուշացվել է եռացված կամ շշալցված ջուր խմել

Հուլիս 31,2012 20:49

ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Սյունիքի մարզային կենտրոնից Կապանի բնակչությանը զգուշացվել է ջուր խմել եռացնելուց հետո, քանի որ առատ տեղումների հետեւանքով պղտորվել է մարզկենտրոն մատակարարող խմելու ջուրը  եւ ապահովության համար անհրաժեշտ է ծորակներից եկող ջուրն օգտագործել  միայն  եռացված վիճակում:

Սյունիքի մարզային կենտրոնի պետ Լենա Մալինցյանը նշում է, որ իրենք վերահսկում են իրավիճակը եւ համաճարակային իրավիճակ, աղիքային ինֆեկցիոն դեպքեր չկան դեռեւս: Բնակիչներին խորհուրդ է տրվում հետեւել զգուշացմանը, խմել եռացված կամ շշալցված ջուր: Հնարավոր վտանգներից խուսափելու համար են այս կանխարգելիչ քայլն անում,  որպեսզի բնակչույթունը ջրի գույնից չահաբեկվի, իրազեկվի իրավիճակի մասին, իսկ ջրմուղն իր հերթին ավելի զգոնանա ու  կարգավորի աշխատանքները եւ սպառողին նորմալ որակի ջուր մատակարարի:

Իսկ կապանցիներից շատերը մինչեւ այժմ տեղյակ չեն  այդ հայտարարությունից, ոմանք էլ միայն օրվա վերջում  են իմացել ու բարկացել ջրամատակարար կազմակերպության վրա:  «Մինչեւ ե՞րբ կարելի ա սենց անել, ամեն անգամ անձրեւից հետո  ջուրը խմելու համար պիտանի չի լինում: Ինչի՞ պիտի մենք վճարենք անորակ ջրի համար, փող են վերցնում թող նորմային համապատասխան ջուր տան կամ էլ փոխհատուցեն: Զզվեցրին պրծան արդեն դրանք, քանի մեկ կարելի ա հանդուրժել հայջրմուղկոյուղու արածը: Հիմա ամեն անձրեւ գալուց մենք վախենա՞նք ջուր խմենք», – բարկացած ասում են բաժանորդները:

Իսկ նման իրավիճակներում «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ հարավային մասնաճյուղի Կապան տեղամասից միշտ պատճառաբանում են, որ ջուրը մեծ պաշարով է գալիս, մաքրման կայանում  ֆիլտրերը չեն հասցնում նորմալ իրենց աշխատանքներն իրականացնել, որը  կապանցիները արդարացում ու  հարցի լուծում չեն համարում:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031