Լրահոս
Օրվա լրահոսը

Զաքյան փողոցում սպանության գործով ցուցմունքներ կտան ամբաստանյալները

Օգոստոս 06,2012 17:51

2011թ. օգոստոսի 2-ին  Զաքյան փողոցում Խաչիկ Գալոյանի սպանության գործով  օգոստոսի 6-ի դատական նիստը Երևանի  Կենտրոն  և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում (նախագահող դատավոր՝ Արշակ Վարդանյան) տեղի չունեցավ՝ մեղադրող  Արմեն Աֆանդյանի բացակայության պատճառով:

Նախատեսվում է, որ օգոստոսի 28-ի դատական նիստում ցուցմունքներ կտան ամբաստանյալներ Վահրամ Մարգարյանն ու Բորիս Հակոբյանը:  Ինչպես «Փաստինֆո» թղթակցի հետ զրույցում նշեց նրանց պաշտպան, փաստաբան  Կրոմվել Գրիգորյանը, նրանք   առաջադրված մեղադրանքում  իրենց մեղավոր չեն ճանաչում:

Ըստ մեղադրանքի, Վահրամ Մարգարյանը գործով չպարզված ժամանակ և հանգամանքներում ապօրինաբար ձեռք է բերել և իր բնակության վայրում` Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի 48/4 շենքի թիվ 21 բնակարանում պահել է ռազմամթերք հանդիսացող «Ֆ-1»  տեսակի նռնակ և «Ջ-1» տեսակի ինքնաշեն նռնակի պայթուցիչ, բացի այդ Բորիս Հակոբյանի օժանդակությամբ և վերջինիս կողմից տրամադրված հրազենի և ռազմամթերքի գործադրմամբ 2011թ. օգոստոսի 2-ին,  ժամը 21:00-ի սահմաններում Երևան քաղաքի Զաքյան փողոցում Խաչիկ Գալոյանին  դիտավորությամբ  զրկել է կյանքից:

Ըստ Բորիս Հակոբյանին ներկայացված  մեղադրանքի,  նա գործով չպարզված ժամանակ և հանգամանքներում ապօրինաբար ձեռք է բերել և իրեն պատկանող` Երևան քաղաքի Հակոբյանց փող. թիվ 43 հասցեում գտնվող տանը պահել հրազեն հանդիսացող «Մակարով»  տեսակի ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող 9մմ տրամաչափի 11 փամփուշտներ, ապա` Վահրամ Մարգարյանին տեղեկատվություն և հանցագործության կատարման գործիք` վերոհիշյալ հրազենն ու ռազմամթերք հանդիսացող ութ փամփուշտները տրամադրելով, օժանդակել է վերջինիս կողմից 2011թ. օգոստոսի 2-ին,  ժամը 21:00-ի սահմաններում Երևան քաղաքի Զաքյան փողոցում Խաչիկ Գալոյանին  դիտավորությամբ կյանքից զրկելուն:

«ՓԱՍՏԻՆՖՈ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031