Թումանյանի և Ախթալայի քաղաքապետերի պաշտոններում առայժմ առաջադրումներ չկան

Վանաձորում սեպտեմբերի 9-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններում օգոստոսի 8-ի դրությամբ առաջադրվել է երեք թեկնածու: ՀՀԿ-ի կողմից առաջադրվել է ՀՀԿ անդամ, գործող քաղաքապետ Սամվել Դարբինյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից` ԲՀԿ-ական Էդիկ Կարախանյանը, ինքնաառաջադրվել է անկուսակցական, «Պոպուլեքս» ՍՊԸ տնօրեն Կարեն Թումանյանը:

Տաշիրում ինքնաառաջադրվել են անկուսակցականներ` գործող քաղաքապետ Նշան Սողոյանը, Վազգեն Ղազարյանը, Էդգար Արշակյանը, ՀՀԿ անդամ Քերոբ Գրիգորյանը:

Ստեփանավանում ինքնաառաջադրվել են անկուսակցականներ` Ստեփանավանի սոցիալական ծառայության պետ Միքայել Ղարաքեշիշյանը և ֆերմեր Վարդան Գրիգորյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Սերգեյ Մարգարյանը:

Շամլուղում ՀՀԿ-ի կողմից առաջադրվել է գործող քաղաքապետ, հանրապետական Լենդրուշ Բեջանյանը, ինքնաառաջադրվել է անկուսակցական Հովհաննես Առաքելյանը: Այս մասին «Փաստինֆո» գործակալության թղթակցին հայտնեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:

Առայժմ առաջադրումներ չկան Թումանյանի և Ախթալայի քաղաքապետերի պաշտոններում:

Նշենք, որ Լոռու մարզի 113 համայնքներից 96-ում սեպտեմբերի 9-ին կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:

Թեկնածուների առաջադրման գործընթացը մեկնարկել է օգոստոսի 5-ին և կտևի մինչև օգոստոսի 10-ի ժամը 18-ը:

«ՓԱՍՏԻՆՖՈ»

ԶԼՄ-ները կարող են մեջբերել Aravot.am-ի նյութերը` մեջբերվող նյութի հիպերհղումով: Հիպերհղումը պետք է տեղադրվի տեքստի առաջին պարբերությունում:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել