Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ոստիկանապետ. «Ես կվերացնեմ հանցագործություն թաքցնելու պրակտիկան» (Տեսանյութ)

Օգոստոս 31,2012 22:56
Օգոստոսի 30-ին ոստիկանությունում տեղի ունեցավ խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:
Խորհրդակցությանը մասնակցում էին ոստիկանության կենտրոնական ապարատի ստորաբաժանումների ղեկավարներ, Երևան քաղաքի վարչության ղեկավարությունը, բաժինների պետերը, օպերատիվ գծով տեղակալները, քրեական հետախուզության բաժանմունքի պետերը:
Օրակարգում մեկ հարց էր` հանցագործությունները ոստիկանության բաժիններում գրանցումից թաքցնելու արատավոր պրակտիկան, որն արմատախիլ անելու ջանքերը դեռևս չեն տալիս ցանկալի արդյունք:
Վլադիմիր Գասպարյանը մեկ անգամ ևս նշեց, որ նման վիճակն անհանդուրժելի է և պահանջեց անհապաղ ստուգումներ սկսել ոստիկանության բոլոր բաժիններում և արդյունքներով պատասխանատվության ենթարկել մեղավորներին:
Խոսելով արատավոր երևույթի հետևանքների մասին` Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց, որ դա առաջին հերթին վնասում է ոստիկանության հեղինակությանը, խախտում ոստիկանության հանդեպ քաղաքացու վստահությունը, խոչընդոտում հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդմանը:
Կոնկրետ ցուցումներ տալով արատավոր գործելաոճը վերացնելու վերաբերյալ` Վլադիմիր Գասպարյանը խորհրդակցության մասնակիցներին կրկին հիշեցրեց քաղաքացիների հավատն ու վստահությունը վաստակելու առաջնահերթության, ոստիկանի բարոյական կերպարի անաղարտությունը պահպանելու և իրավապահի առաքելությունը լիարժեք իրականացնելու անհրաժեշտության մասին և կարգադրեց ձեռնարկել բոլոր միջոցները իրավիճակը շտկելու և ոստիկանության գործունեության մեջ արատավոր դրսևորները բացառելու համար:
Մանրամասները՝ տեսանյութում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031