Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Արոնյանն այսօր խաղում է մեր հավաքականի մարզիչ Արշակ Պետրոսյանի փեսա Պետեր Լեկոյի հետ

Սեպտեմբեր 09,2012 10:39

Ձախից՝ Պետեր Լեկո, Սոֆիա Լեկո, Արշակ Պետրոսյան

  Ստամբուլում այսօր որոշվելու են շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթողներնն ու մրցանակակիրները: Մեզ, բնականաբար, հետաքրքրում է տղաների մրցաշարը, որտեղ Հայաստանի ազգային հավաքականը երրորդ անգամ աշխարհում ուժեղագույնը ճանաչվելու իրական հնարավորություն ունի: Այսօր մեր ընտրանին եզրափակիչ տուրում հանդիպում է Հունգարիայի հետ ու արդեն հայտնի են ըստ խաղատախտակների զույգերը: Առաջին խաղատախտակի առջեւ միմյանց դեմ նստելու են առաջատարները՝ Լեւոն Արոնյանն ու Պետեր Լեկոն: Ի դեպ, Լեկոն Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ Արշակ Պետրոսյանի փեսան է, դստեր՝ Սոֆիայի ամուսինը եւ Սոֆիան Պետերին ուղեկցում է նրա մասնակցությամբ բոլոր մրցումներում՝ աշխարհի որ ծայրում էլ լինի: Երկրորդ խաղատախտակի առջեւ հանդիպում են Զոլթան Ալմաշին եւ Սերգեյ Մովսիսյան, երրորդի՝ Յուդիթ Պոլգարն ու Վլադիմիր Հակոբյանը, չորրորդի՝ Ֆերենց Բերկեսն ու Գաբրիել Սարգսյանը:
Հիշեցնենք, որ վճռորոշ տուրից առաջ Չինաստանը, Հայաստանը եւ Ռուսաստանն ունեն 17-ական թիմային միավոր եւ մրցաշարային աղյուսակում նույն հաջորդականությամբ դասավորված են անհատական միավորներով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930