Լրահոս
Օրվա լրահոսը

Aravot.am-ի հրապարակումների առնչությամբ նյութեր են նախապատրաստվում

Սեպտեմբեր 09,2012 21:36

Սեպտեմբերի 9-ին ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ Aravot.am կայքում՝ Գյումրիի ՏԻՄ ընտրությունների լրահոս էջում, տեղեկություն է զետեղվել, որ ժամը 10.45-ին Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցում, նախկին տասը հարկանի շենքի մոտ, նկատվել է «ՊԱԶ» մակնիշի ավտոբուս, որից ընտրակաշառք է բաժանվել: Ընտրությունների վերահսկման քաղաքացիական խմբերից մեկը հետապնդել է ավտոբուսին, և Բուլվարային թաղամասի մոտ այն կանգնեցնելով` ավտոբուսում գտել են Գյումրիի ավագանու անդամության թեկնածու Մերուժան Գաբոյանի անվամբ բուկլետներ և ընտրողների ցուցակներ, որոնք առգրավվել են, իսկ ավտոբուսում եղած մարդիկ փախել են:

Հրապարակման մեջ նշված փաստի առնչությամբ ոստիկանության Գյումրիի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Հանգամանքները պարզվում են:

***

Սեպտեմբերի 9-ին ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ Aravot.am կայքում՝ Գյումիրում ՏԻՄ ընտրությունների լրահոս էջում, տեղեկություն է զետեղվել, որ «ժամը 10.45-ին Գյումրի քաղաքի «Մուշ-2» թաղամասից Գյումրիի ավագանու անդամության թեկնածուներից մեկը 1000-ական դրամ ընտրակաշառքով ընտրողներ է հավաքագրում և «ԳԱԶել» մակնիշի միկրոավտոբուսով տեղափոխում քվեարկության, թեև այդ թեկնածուն 100 դրամ էլ չարժե»:

Հրապարակման մեջ նշված փաստի առնչությամբ ոստիկանության Գյումրիի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

www.police.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930