Լրահոս
Օրվա լրահոսը

Ահազանգ ընտրակաշառքի մասին (Տեսանյութ)

Սեպտեմբեր 09,2012 22:23
Սեպտեմբերի 8-ին, ժամը 21.45-ին, «Գալլա» հեռուստաընկերությունից ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի «Ուրարտու» ռեստորանի մոտ ընտրակաշառք են բաժանում:
 Հանգամանքները պարզվում են:
 Ըստ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջի՝ քննչական բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր:
Նշենք, որ ըստ «Գալա» հեռուստաընկերության՝ ՀՅԴ Գյումրու կառույցի մի խումբ երիտասարդների հաջողվել է ընտրատեղամասերից մեկի դիմաց խմբված երիտասարդների ձեռքից, ովքեր Գյումրու ավագանու անդամի թեկնածուներից մեկի օգտին աշխատողներ են եղել, վերցնել ցուցակներ եւ նախընտրական գրքույկներ: Ինչպես հավաստում են ՀՅԴ Գյումրու գրասենյակից, նկատել են, թե ինչպես այդ ցուցակներով քաղաքացիները, մոտեցել են ընտրատեղամաս մտնող քաղաքացիներին, հետո միասին մուտք գործել ընտրատեղամասի դիմաց կայանած դեղին գույնի մարդատար ավտոբուս, այնտեղ ստացել են իրենց գումարը՝ 5000 դրամ, հետո գնացել տեղամաս ընտրության: Նրանց հաջողվել է վերցնել տղաների ձեռքից ցուցակը, որտեղ անուններ են գրված եղել՝ Անո, Մուշո, Հովո եւ այլն, դիմացը գումարման կամ հանման նշան: Իսկ թերթիկներից մեկի հետեւում Գյումրու քաղաքապետի թեկնածու Սամվել Բալասանյանի անունն է գրված եղել: Կուսակցության Գյումրու գրասենյակը զգոնության կոչ է արել իրավապահ մարմիններին՝ հորդորելով լինել ավելի զգոն եւ հետեւողական:
Տեսանյութը՝ «Գալա» հեռուստաընկերության

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930