Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ -ական թեկնածու. «Այո, չեմ թաքցնի, Վարդան Ղուկասյանն ինձ է համակրում թեկնածուներից»

Սեպտեմբեր 09,2012 22:29

Այսօր ՀՅԴ գրասենյակ այցելելիս նկատեցինք, որ այնտեղ էին նաև Գյումրու քաղաքապետարանի որոշ պաշտոնյաներ: Քաղաքապետի ՀՅԴ թեկնածու Հովսեփ Սիմոնյանից հետաքրքվեցինք, թե ի՞նչ գործ ունեն նրանք ՀՅԴ գրասենյակում, եկե՞լ են իրեն սատարելու, որին ի պատասխան թեկնածուն, երկար մտածելով, ասաց. «Քաղաքապետարանից էսպես ասած չէ, երևի … բնական է, մարդիկ են, որոնք իրավունք ունեն ինչ-որ մի տեղ քվեարկելու, դա իրենց իրավունքն է, բայց հիմնականում ասեմ, որ մեր շտաբում իրենք աշխատանքներ չեն ծավալում: Ես չգիտեմ, իրենք իրենց կամքով գնում-քվեարկում են որպես քաղաքացի, բայց, իհարկե, ես գիտեմ նաև, որ համակրանքը թեկնածուներից իմ կողմն է , դա էլ չեմ ուզում թաքցնել, ճիշտ չի լինի: Ինչքա՞նը էդ աշխատակազմից կքվեարկի հօգուտ ինձ, իհարկե դա ես չգիտեմ»:

Հետաքրքիրն այն է, որ Գյումրու քաղաքապետը այսպես ասած ալերգիա ուներ շիրակցի դաշնակցականներից. նա այդպես էլ յոլա չգնաց Շիրակի դաշնակցական մարզպետ Ռոմիկ Մանուկյանի հետ, իսկ բոլորովին վերջերս` ԱԺ ընտրությունների նախօրեին, քաղաքապետը հեռուստատեսությամբ դարձյալ խայտառակեց նախկին մարզպետին` նրան սատանա անվանելով:

Նշենք, որ այս ՏԻՄ ընտրությունները Գյումրիում առանձնացան նաև նրանով, որ քաղաքի երկու հայտնի` Վարդան Ղուկասյանի ու Մարտուն Գրիգորյանի գերդաստանները, որոնք միմյանց չեն հանդուրժում, սատարում են նույն թեկնածուին` դաշնակցական Հովսեփ Սիմոնյանին:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930