Լրահոս
Օրվա լրահոսը

Անչափահասն անզգուշաբար սպանել է Հմայակ Պետրոսյանին

Սեպտեմբեր 09,2012 22:33
Սեպտեմբերի 9-ին, ժամը 18.55-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ջանֆիդա գյուղի մանկապարտեզի մոտ տղամարդու դիակ կա:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ նույն գյուղի բնակիչ, 1997 թ. ծնված Ս. Ա.-ն ժամը 18.30-ի սահմաններում նշված վայրում գտած հուշանվերի նմանվող մեկլիցքանի ատրճանակից անզգուշաբար կրակել է 1927 թ. ծնված Հմայակ Պետրոսյանի ուղղությամբ, ինչի հետևանքով վերջինս մահացել է:
Ըստ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջի՝ անչափահաս Ս. Ա.-ն ներկայացվել է քննության:
Հանգամանքները պարզվում են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930