Լրահոս
Օրվա լրահոսը

Բողոքի ցույց Լոս Անջելոսում Հունգարիայի և Ադրբեջանի հյուպատոսությունների առջև (ֆոտոշարք)

Սեպտեմբեր 09,2012 23:28
Ամերիկահայ երիտասարդական 5 կազմակերպությունների նախաձեռնությամբ, սեպտեմբերի 6-ին, Լոս Անջելեսի հայ համայնքը բողոքի ցույցով հանդես եկավ Հունգարիայի և Ադրբեջանի հյուպատոսությունների առջև: Ամերիկահայերը Հունգարիայի կառավարությունից պահանջում էին չեղյալ հայտարարել Ռամիլ Սաֆարովի` Ադրբեջանին հանձնելու որոշումը և ներողություն խնդրել հայ ժողովրդից կոպիտ սխալի համար:
Ցույցին մասնակցում էին ավելի քան հազար հինգ հարյուր ամերիկահայեր` իրենց ձայնը լսելի դարձնելու նաև միջազգային հանրությանը` Հունգարիայի քայլը և մարդասպանին հերոսացնելու` Ադրբեջանի իշխանության վարքագիծը դատապարտելու պահանջով:
Ամերիկահայ երիտասարդներին էին միացել համայնքային կառույցներ, որոնք հանդես են եկել առանձին հայտարարություններով` ուղղված ԱՄՆ նախագահին, կոնգրեսականներին, միջազգային կառուցներին:
Բողոքի ակցիան տևել է երկու ժամ, որի ընթացքում հայ ցուցարարները տասնյակ պաստառներով և վանկարկումներով իրենց բողոքի մանրամասներն են ներկայացրել անցորդներին, երթևեկողներին և հարակից շենքերում տեղակայված դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներին:
Ցույցի կազմակերպիչ երիտասարդական կառույցները հայտարարել են, որ բողոքի միջոցառումները կլինեն շարունակական, քանի դեռ միջազգային կառույցները համարժեք քայլեր չեն ձեռնարկել` ի պատասխան Հունգարիայի և Ադրբեջանի անօրեն քայլերի:
PrevPhoto
NextPhoto
Միացյալ Հայ Երիտասարդներ (ՄՀԵ)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930