Լրահոս
Օրվա լրահոսը

Սաֆարովը Россия 1-ին ասել է, թե ինչի համար է կացնահարել Գուրգեն Մարգարյանին

Սեպտեմբեր 09,2012 23:54

Ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը, որը Հունգարիայում ցմահ ազատազրկման էր դատապարտվել հայ սպա Գուրգեն Մարգարյանին ՆԱՏՕ-ի կուրսերի ժամանակ կացնով սպանելու համար, սակայն վերջերս տարհանձնվել էր Ադրբեջանին և ներում ստացել Իլհամ Ալիևի կողմից, ռուսական Россия 1 հեռուստաալիքի Вести недели հաղորդման ընթացքում պատմել է սպանության դրդապատճառների մասին, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:

Սաֆարովի լուսանկարի ֆոնին, Россия 1-ը մեջբերել է . «Ինձ բանակը ուղարկել էր կուրսերի, մեզ հետ նաև 2 հայ կար: Սկզբում բարևում էին, ասում էին «hi», ես չէի պատասխանում իրենց: Մի անգամ նրանք միասին էին քայլում, հայերեն «քչփչում էին» և ժպտացին դեմքիս: Այդ պահին ես որոշեցի նրանց սպանել` գլուխները կտրել»:

Tert.am-ը հիշեցնում է, որ Մարգարյանին սպանելուց հետո, Սաֆարովը գնացել էր նախօրոք գնված կացնով նաև երկրորդ հայ սպային սպանելու: Սակայն հանցագործին հնարավոր եղավ կանգնեցնել: Երկրորդ հայ սպային փրկեց նրա հետ նույն սենյակում բնակվող լիտվացի սպան, ով աղմուկ բարձրացնելով հանել էր գործընկերներին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930