Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիտորդներն օրվա վերջում արձանագրեցին ևս մի քանի խախտում

Սեպտեմբեր 09,2012 23:57

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 2012թ ՏԻՄ ընտրությունների  ժամանակ դիտորդություն իրականացնելու ընթացքում արձանագրել է մի շարք խախտումներ մասնավորապես`

Թիվ 30/01, 30/08, 30/25, 30/42, 30/44, 30/46, և թիվ 30/47 տեղամասերում հաճախակի նկատվում է քաղաքացիների տեղափոխում` միկրոավտոբուսներով, տաքսիներով և մասնավոր մեքենաներով: Միկրոավտոբուսների զգալի մասը Վանաձորի 2-րդ և 5-րդ երթուղու միկրոավտոբուսներ են: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիտորդներին հաջողվել է լուսանկարել քաղաքացիներին տեղափոխող գրեթե բոլոր մեքենաները:

Փաստի առթիվ գրություն է ուղարկվել ՀՀ Ոստիկանություն, Կենտրոնական ընտրական հանձնաժողով և տարածքային ընտրական հանձնաժողով:

Թիվ 30/46, 30/53, 30/54 տեղամասերում դիտորդները նկատել են, որ դրսում կայանված մեքենաներից անընդհատ հետևում են ընտրողների հոսքին, իսկ թիվ 30/46 տեղամասի մոտակայքում կայանված մեքենայից նաև անընդհատ ընտրողներին հորդորել են քվեարկել Սամվել Դարբինյանի օգտին:

Թիվ 30/31 տեղամասում արձանգրվել են բաց քվեարկության մի շարք դեպքեր: Նույն տեղամասում դիտորդն ականատես է եղել, որ անձնագրերը կնիքելու համար պատասխանատու հանձնաժողովի անդամը  վերցրել է ընտրողներից մեկի անձնագիրը մինչև քաղաքացին քվեարկել է, ապա կնիքել և վերադարձրել է քվեարկելուց հետո:

Թիվ 30/53 տեղամասում քվեարկության ծրարները դրված են եղել պատուհանին, հանձնաժողովի նախագահը պատճառաբանել է, թե չհրկիզվող պահարանը փոքր է և չի տեղավորվում, հնարավոր է, որ ծրարները գիշերը նույնպես եղել են չհրկիզվող պահարանից դուրս:

Քաղաքապետի թեկնածու Տարոն Ապրեսյանի շտաբից կազմակերպությունն ահազանգ է ստացել, որ թիվ 30/32 տեղամասում, կոնֆլիկտ է առաջացել թեկնածուի վստահված անձի և հանձնաժողովի նախագահի միջոցով: Նույն շտաբից տեղեկացրել են նաև, որ նույն տեղամասում համատիրության նախագահը և մի խումբ երիտասարդներ հորդորում և ուղղորդում են ընտրողներին: Տ. Ապրեսյանի շտաբից նաև տեղեկացրել են, որ Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը ընտրելուց հետո մնացել է տեղամասում և ուղղորդել ընտրողներին: Սույն միջադեպի տեղամասը ճշտել չի հաջողվել:

Թիվ 30/45, 30/11, 30/13 դիտորդներն արձանագրել են, որ քվեասենյակի պատին փակցված է Սերժ Սարգսյանի նկարը: Հաշվի առնելով Սերժ Սարգսյանի հրապարակային աջակցությունը քաղաքապետի թեկնածու Սամվել Դարբինյանին` կարծում ենք, որ այս նկարը կարող է ուղորդող նշանակություն ունենալ:

Թիվ 30/46 տեղամասում դիտորդն արձանագրել է, որ միջանցքում մի կին ցուցակագրում է, թե ովքեր են եկել ընտրության: Դիտորդի մոտենալուն պես` կինը թաքցրել է ցուցակը:

Թիվ 30/47 տեղամասում դիտորդն արձանագրել է, որ Սամվել Դարբինյանի վստահված անձը նստել է հանձնաժողովի անդամների միջև և ընտրացուցակից արտագրում է քվեարկած քաղաքացիների տվյալները:

Թիվ 30/47 և 30/57 տեղամասերում հանձնաժողովը փորձել է սահմանափակել դիտորդների ազատ տեղաշարժը:

Թիվ 30/40 տեղամասի հանձնաժողովի նախագահն ասել է, որ քվեաթերթիկ են հանում և կարուսել են արել:

Թիվ 30/25 տեղամասից դուրս նկատվել են կուտակումներ, երկու հոգի մարդիկ են բերում-տանում և ասում են, թե որ համարի թեկնածուին պետք է ընտրել:

Թիվ 30/35 տեղամասում վստահված անձը մոտեցել է հանձնաժողովի անդամին ու հարցրել, թե քանի հոգի են ընտրել, սակայն մյուս վստահված անձը կանխել է խախտումը:

Թիվ 30/03 տեղամասում քվեախցիկի տակ ծրարով երկու քվեարկած քվեաթերթիկ է եղել, խախտումն արձանագրվել ու մարվել է:

Թիվ 30/37 տեղամասում բարձրաձայն ասում են թե որ համարի թեկնածուին պետք է ընտրել:

Թիվ 30/46 ընտրատեղամասի տարածքում կատարվում է քարոզչություն:

Թիվ 30/40, 30/27 տեղամասերում և դրա դիմաց նկատվում են կուտակումներ:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930