Լրահոս
Օրվա լրահոսը

Հունգարացիները կիսում են հայերի ցավը

Սեպտեմբեր 14,2012 21:10

Այսօր Ստոկհոլմում Հունգարիայի դեսպանատան առաջ բողոքի ակցիա էին կազմակերպել շվեդահայ համայնքի ներկայացուցիչները: Ակցիայի մասնակիցները իրենց բողոքն էին արտահայտում Ռամիլ Սաֆարովի արտահանձման և հերոսացման դեմ:

Շվեդական ոստիկանությունը դեսպանատան մասնակիցներին թույատրել էր ակցիան իրականացնել դեսպանատան շենքից քիչ հեռու` դիմացի մայթին:Բողոք-նամակը դեսպանատուն փոխանցելու համար թույլատրել էին ընդամենը երեք հոգու:

«Ամոթ Հունգարիային», «Չաջակցել մարդասպանին» վանկարկություններն, ինչպես նաև հայկական դուդուկի ձայնը հասանելի էին ոչ միայն Հունգարիայի, այլև մոտակայքում տեղակայված մյուս բոլոր դեսպանատների աշխատակիցներին:

Ի դեպ, Շվեդիայում Հունգարիայի դեսպանատունը գտնվում է Թուրքիայի դեսպանատան կողքին:

Շվեդահայերի բողոքի նամակն ընդունեց Հունգարիայի փոխդեսպանը, որը խնդրել էր հայ ժողովրդին փոխանցել, որ հայերին իրենց բարեկամն են համարում, շատ սիրում են և կիսում են նրանց ցավը:

Միջոցառման մասնակիցները հունգարական դեսպանատանը նամակի հետ միասին հանձնեցին նաև Ղարաբաղյան պատերազմը ներկայացնող երկու շվեդերեն գիրք:

 

Լուսինե ՕՀԱՆՅԱՆ

Ստոկհոլմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930