Լրահոս
Օրվա լրահոսը

Միքայել Մելքումյան. «Camry-ն խնայողական մեքենա է»

Սեպտեմբեր 14,2012 21:59


ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը գտնում է, որ մեր իշխանությունները ճիշտ հաշվարկ են արել, որ խմբակցություններին հատկացրել են նման թանկարժեք մեքենաներ՝ Toyota Camry: Aravot.am-ի հետ զրույցում նա էժանագին մեքենաներ գնելու ՀԱԿ-ի առաջարկի հետ կապված ասաց. «Այն մեքենան, որ վառելիքի ծախսի առումով ավելի խնայողական է, նաեւ վերանորոգման առումով՝ ձեռնտու է: Այսինքն՝ արդյունավետ եւ խնայողական է պահեստամասերի եւ վառելիքի առումով: Ես նայում եմ, որ այդ առումով խնայողական լինի: Հիմա Camry-ն խնայողական մեքենա է»:

Մեր դիտարկմանը, որ արժեքը նայեք՝ միայն 15 մլն դրամ արժողություն ունի, ի՞նչ խնայողության մասին է խոսքը՝ պարոն Մելքումյանը վստահեցրեց, որ խոսքը գնի մասին չէ, այլ՝ շահագործման. «Եթե մենք վերցնենք սկսենք Վոլգա 31-ը շահագործենք, ավելի թանկ կլինի: Պետք է նայել ըստ շահագործման: Հետո պետք է մեկ այլ խնդիր էլ նայել: Այդ մեքենաները նայած թե ուր են գնալու: Եթե միայն քաղաքի կենտրոնում են լինելու՝ դա ուրիշ բան, բայց եթե նրանք գործ ունեն, գնում են շրջաններ, տարբեր տիպի կլիմայական պայմաններով, ճանապարհներով գնում են, ձմռան խնդիրներ կան, պետք է նայել այդ սեզոնային հարցերն էլ: Ես կողմ եմ խնայողականի՝ այս ռեժիմի պայմաններում»:

Նշենք, որ մենք պարոն Մելքումյանի հավաստիացումներից հետո ուսումնասիրեցինք Toyota Camry-ի հնարավորությունները՝ հասկանալու, թե ինչքանով է այն խնայողական: Նշենք, որ քաղաքային ռեժիմում այն ծախսում է 11 լիտր վառելիք: Մինչդեռ, օրինակ, Toyota vitz-ը, որը Camry-ից անհամեմատ ավելի էժան է, ծախսում է 5 լիտր վառելիք եւ պահեստամասերն էլ ավելի էժան են:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930