Լրահոս
Օրվա լրահոսը

Բոլոր 539 ընտրական տեղամասերը բացվել են սահմանված կարգով

Սեպտեմբեր 23,2012 11:18

ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով այսօր` 8.00-ին, բացվել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար ձևավորված բոլոր 539 ընտրական տեղամասերը:  Տեղամասային ընտրական հանձնաժողովների  կազմերում ընդգրկված 4312 քաղաքացիներից այսօր՝ մինչև ժամը 8.00-ն, տեղամասային ընտրական հանձնաժողով չեն ներկայացել 68-ը: ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան` անհրաժեշտություն է առաջացել լրացնել չներկայացած 15 անդամների տեղերը տեղամասային ընտրական հանձնաժողովներում ընդգրկվելու իրավունք ունեցող անձանց թվից, ինչն իրականացվել է:

Տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են անցկացվում Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի, Վայոց Ձորի և Տավուշի մարզերում, իսկ Շիրակի և Արմավիրի մարզերի երկուական համայնքներում անցկացվում են նոր ընտրություններ:

Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն ընթանում են բնականոն ընթացքով:

ԿԸՀ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930