Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԻՄ ընտրություններ. Դիլիջանում ԲՀԿ-ական թեկնածուի վստահված անձին ոստիկանության բաժանմունք են տեղափոխել

Սեպտեմբեր 23,2012 17:12

Այսօր Հայաստանի մի քանի մարզերում անցկացվող ՏԻՄ ընտրությունների ընթացքի վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը«7օր»-ի հետ զրույցում Զոհրաբյանը հաղորդել է մեզ, որ մի քանի համայնքներում կրկին օքսիդացող դրոշմակնիքների խնդիրն իր մասին հիշեցրել  է:

Բայց դե մենք արդեն իմունիտետ ունենք այդ օքսիդացող թանաքի դեմ,– ավելացրել է Զոհրաբյանը:

ԲՀԿ խմբակցության քարտուղարը հաղորդել է նաև, որ Դիլիջանում ԲՀԿ-ական թեկնածուի վստահվաձ անձին տեղի ոստիկանությունը բաժանմունք է տարել`այսպես ասած, «զրույցի»:

-Թե ինչ թեմայով է զրույցը, հայտնի չէ, այժմ փորձում ենք պարզել,- ասել է Նաիրա Զոհրաբյանը:

Մեր զրուցակիցը հայտնել է նաև, որ Գառնիում «Քինգ դե լյուքս»-ի ավտոբուսներով կարմիր բերետավորներ են տեղափոխվել.ընդհանուր առմամբ շատ ոստիկաններ կան:

7or.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930