Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանները կասկածել են, որ ԲՀԿ-ականների մեքենաների մեջ ինչ-որ բան կա

Սեպտեմբեր 23,2012 20:54

 

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության  կողմից առաջադրված Դիլիջանի քաղաքապետի թեկնածու՝  նախկին քաղաքապետ Ժորա Սահաբալյանի վստահված անձին կարճատեւ քննությունից հետո ոստիկանները բաց են թողել: Այս մասին Aravot.am-ին ասաց ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանը:

Հիշեցնենք, որ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը 7or.am- ին փոխանցել էր, որ ԲՀԿ-ական թեկնածուի վստահված անձին տեղի ոստիկանությունը անհայտ պատճառներով բաժանմունք է տարել` այսպես ասած, «զրույցի»: «Հանդիպեցինք ոստիկանապետի հետ, ճշտեցինք, որ կասկածել են, թե մեքենայի մեջ ինչ-որ բաներ կան եւ այլն: 2-3 մեքենա է  եղել, դրանցից մեկն էլ,  իրենց պատճառաբանությամբ,  հարմար տեղում կանգնած չի եղել , իսկ մյուս մեքենաները տարել  են ՝ փաստաթղթերը ստուգելու եւ պարզեն՝  մեջը ինչ-որ արգելված  բան կա՞, թե՞ ՝ ոչ: Գնացինք, պարզվեց, որ լուրջ բան չկա: Մեքենաները ստուգելու համար էին  կանչել ու ասել էին՝ սպասեք արձանագրություն կազմենք» ,- պատմեց պարոն Մարգարյանը:  Նրա խոսքերով,  ոստիկանությունը  տեղամասերը կազմակերպված հսկել է,  ու միջադեպեր քաղաքում  եւ տեղամասերում չեն գրանցվել.  «Իսկ դիտավորություն այս դեպքի մեջ կա՞, թե՞ ՝ ոչ, դժվարանում եմ ասել, գուցե շատ ավելի բարձր մակարդակի զգոնություն են ցուցաբերել …քանի որ հետեւանք չունեցավ,  չեմ վերագրում  դիտավորության»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930