Լրահոս
Օրվա լրահոսը

Կենտրոնից բացի՝ այլ համայնքներում էլ ծաղիկներ, գորտեր ու թիթեռներ կլինեն, բայց ոչ այս տարի

Սեպտեմբեր 27,2012 17:40

 

Aravot.am-ի խմբագրություն են դիմում մայրաքաղաքի ծայրամասային վարչական շրջանների բնակիչներ` խնդրելով պարզաբանել, թե ինչո՞ւ Երեւանի քաղաքապետարանը ծայրամասի համայնքներին, Կենտրոն վարչական շրջանի պես, բավարար ուշադրություն չի դարձնում: Խոսքը մասնավորապես` կանաչապատման, գեղարվեստական հետաքրքիր լուծումների մասին է, որոնք վերջին շրջանում կատարվում են հատկապես Կենտրոն համայնքում:

Մեր հարցին, թե ինչո՞ւ է ուշադրության կենտրոնում միայն Կենտրոնը եւ կա՞ քաղաքապետարանի այնպիսի ծրագիր, որով այլ վարչական շրջանների թաղամասերն էլ կծաղկապատվեն ու կկանաչեն, Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչությունից պատասխանեցին. «Նման կարգի ձեւավորումներ կատարվել են 2012թ.-ին ոչ միայն Կենտրոն վարչական շրջանում, որտեղ բնական է, նշված գեղարվեստական լուծումները ավելի շատ են, այլ նաեւ Ավան, Նոր Նորք, Զեյթուն, Դավթաշեն, Շենգավիթ, Էրեբունի, Աջափնյակ, Մալաթիա շրջաններում :
Նկատի ունենալով, որ գեղարվեստական ձեւավորումները Երեւան քաղաքում նորամուծություն է, ուստի գալիք տարիներին դրանց քանակը կկրկնապատկվի եւ կտեղադրվեն նաեւ վերոհիշյալ շրջաններում»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930