Լրահոս
Օրվա լրահոսը

Լույս տեսան 2013թ. աստղագիտական օրացույցներ

Սեպտեմբեր 30,2012 17:51

Հայկական աստղագիտական ընկերության և «Էդիթ-Փրինթ» հրատարակչության կողմից լույս տեսան 2013թ. աստղագիտական օրացույցներ` «Բյուրականի աստղադիտարան», «Վիկտոր Համբարձումյան» և «Հայ աստղագետներ»: Առաջին օրացույցի էջերում բերված են տեղեկություններ Բյուրականի աստղադիտարանի վերաբերյալ` համառոտ պատմությունը, գիտական անձնակազմը, կարևորագույն գիտական սարքավորումները` աստղադիտակները, կարևորագույն գիտական արդյունքները, Բյուրականյան նշանավոր շրջահայությունները, միջազգային համագործակցությունը, անցկացված գիտաժողովները և երիտասարդական ամառային դպրոցները, ինչպես նաև ԲԱ՝ որպես Հայաստանի կարևորագույն այցելությունների կենտրոններից մեկը: «Վիկտոր Համբարձումյան» օրացույցի էջերում բերված են Վ.Հ. Համբարձումյանի առավել նշանակալից 12 գիտական արդյունքները: «Հայ աստղագետներ» օրացույցի համապատասխան էջերում (ծննդյան ամիսների հաջորդականությամբ) տեղ են գտել 12 խոշորագույն հայ աստղագետների համառոտ կենսագրություններն ու գիտական գործունեությունը, այդ թվում` Անանիա Շիրակացի, Վիկտոր Համբարձումյան, Բենիամին Մարգարյան, Գրիգոր Գուրզադյան, Երվանդ Թերզյան (ԱՄՆ), Մարատ Առաքելյան, Վահե Պետրոսյան (ԱՄՆ) և այլոք, ինչպես նաև յուրաքանչյուր էջում հիշատակված են տվյալ ամսին ծնված հայազգի աստղագետներ, աստղաֆիզիկայում ներդրում ունեցող ֆիզիկոսներ, աստղագիտության հետ այլ առնչություն ունեցող գիտնականներ, ընդհանուր առմամբ ևս 106 հոգի: Նման օրացույցներ հրատարակվում են առաջին անգամ և նվիրվում են հայ գրատպության 500-ամյակին:

 

Հայկական աստղագիտական ընկերություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930