Լրահոս
Օրվա լրահոսը

Ռմբային հարձակումներ՝ Իրաքի շիա մահմեդական բնակչության դեմ

Սեպտեմբեր 30,2012 20:14

Ռմբային մի շարք հարձակումներ են կիրակի օրն իրականացվել Իրաքի շիա մահմեդական բնակչության, անվտանգության ուժերի եւ այլ թիրախների դեմ։  Ութ քաղաքներում տեղի ունեցած պայթյունների արդյունքում առնվազն 26 մարդ է սպանվել:

Ամենամահաբեր հարձակումն իրականացվել է ալ Քաիդայի նախկին հենակետ Թաջի քաղաքում, որտեղ երեք ավտոմեքենաներում տեղադրված ռումբերը պայթել են մի քանի րոպեների տարբերությամբ։
Հարավային Քութ քաղաքում հարձակմանը զոհ է գնացել երեք ոստիկան։ Երկու ոստիկան է սպանվել հյուսիսային Բալադ Ռուզ քաղաքում։
Որեւէ խմբավորում դեռեւս չի ստաձնել հարձակումների պատասխանատվությունը։

Նման հարձակումներ այստեղ սովորաբար իրականացնում է ալ Քաիդայի տեղական մարմիններից Իրաքի իսլամական պետություն կազմակերպությունը, որը հայտարարել է, թե Իրաքում սկսել է հարձակումների նոր փուլ ընդդեմ շիաների։

Երեք շաբաթ առաջ մեկ օրվա ընթացքում ռմբային նման հարձակումների զոհ գնաց ավելի քան 9Օ մարդ, երբ Իրաքի դատարանը մահվան դատավճիռ կայացրեց երկրից խույս տված սուննի մահմեդական փոխնախագահի նկատմամբ։

Ամերիկայի Ձայն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930