Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանի խոստովանությունը՝ ՀԱԿ-ի ռեյտինգի անկման եւ ՀՀԿ-ի ձվերի մասին

Հոկտեմբեր 30,2012 21:01

«Ընտրություններից հետո պետք է մնան Հանրապետականի այն ձվերը, որոնք ընտրություններից առաջ բաժանում էին»,- այս խոստումը ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը տվել էր Ուշիում՝ ՀԱԿ-ի նախընտրական քարոզչության ժամանակ: Այսօր Aravot.am-ը պատգամավորից հետաքրքրվեց՝ արդյո՞ք մնացին միայն ձվերը: Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Հեսա, էս բյուջեն իմ գնահատականն արդեն ցույց տվեց: Ի՞նչ է դա նշանակում. դա նշանակում է, որ  Հանրապետական մեծամասնությունը, Հանրապետական կառավարությունը, հասկանում եք, այստեղ քաղաքական կողմնորոշման խնդիր չի, քաղաքացիական զգացողության խնդիր է, որ Հանրապետական մեծամասությունը, կառավարությունը, իշխանությունը Հայաստանին այլեւս որեւէ բան տալ չի կարող: Եթե նույնիսկ հաշվի առնենք, որ ինչ-որ բան տվել է, թեեւ ես կարծում եմ, որ որեւէ բան չի տվել, անընդհատ այս կոնսերվացման պրոցեսն է գնացել: Այո, Հայաստանից մնացել է այս բյուջեի նախագիծը: Ուշադիր կարդաք, կտեսնեք ինչ է մնացել Հայաստանից: Նրանք ասում են՝ Հայաստանի վիճակը  լավ չի եղել… ոչ ոք չի ասում՝ լավ է եղել Հայաստանի վիճակը, բայց խոսքը նրա մասին է, որ առնվազն ավելի վատ չլինի: Եկեք գնանք վերցնենք դպրոցներում աշակերտների ցուցանիշերը: Եկեք գնանք վերցնենք…սոցիալական ծախսերը կառավարությունը կրճատում է 2013-ին»:

Մեր դիտարկմանը, որ երկիրը վատ վիճակում է, բայց Հանրապետականները վատ վիճակում չեն՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Եթե այն երկիրը, որտեղ իրենք իշխանություն են պատասխանատվություն ստացել, կոնսերվացման փուլ է անցել, ինչո՞վ է աճում Հանրապետականը: Ընդամենը ֆիկցիա է, որ Հանրապետականներն աճում են, չի կարող աճել: Ի՞նչն է աճում՝ էդ կուսակցության  ղեկավարի ռեյտի՞նգն է աճում: Չի՛ աճում, անկում է ապրում: Այսինքն՝ չի էլ ունեցել այդ կուսակցության ղեկավարը երբեւէ ռեյտինգ»:

Մենք հարցրեցինք՝ իսկ ՀԱԿ-ի ռեյտինգն անկում չի՞ ապրում, պարո՛ն Փաշինյան, նա պատասխանեց. «Ես ասել եմ եւ հիմա էլ կասեմ՝ ես չեմ կարծում, որ այդ ոլորտը անամպ է: Անամպ չէ, իհարկե, այդտեղ կան պրոբլեմներ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031