Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Իրավախախտ երեխաները կնքվեցին Կապանի եկեղեցում

Հոկտեմբեր 31,2012 20:26

Այսօր Կապանի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում տեղի ունեցավ Կապան քաղաքի մանկական կենտրոնի դժվարին իրավիճակներում հայտնված, իրավախախտ, օրենքի հետ խնդիրներ ունեցած 10 անչափահաս երեխաների մկրտման արարողությունը: Ոստիկանության անչափահասների բաժնից մանկական կենտրոն ուղղորդված երեխաներն անձամբ են ցանկություն հայտնել կնքվել, որոնց կնքահայր դառնալու պատրաստակամություն է հայտնել «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ վարչական գծով  տնօրեն Հրաչ Ջաբրայանը:

Կնքվելու գաղափարը ծնվել էր մանկական կենտրոն հաճախող Ալեքսի մոտ, որն ամեն կիրակի մասնակցում էր կիրակնօրյա պատարագներին եւ մկրտվելու իր ցանկությունը ոգեւորել էր նաեւ կենտրոնի մյուս երեխաներին, ովքեր նույնպես ցանկություն հայտնեցին կնքվել եկեղեցում:  «Փրոջեքթ Հարմոնի» կազմակերպության  «Վերականգնողական արդարադատություն» ծրագրով մոտ 1 տարի է  դժվարին իրավիճակներում հայտնված, անչափահաս իրավախախտների հետ տարբեր աշխատանքներ են տարվում կենտրոնում:

Կենտրոնի տնօրեն Մայա Միրզոյանի խոսքով` կենտրոնում հոգեբանական, վերականգնողական խորհրդատվություն է տրամադրվում այդ երեխաներին, տուժողի հետ հաշտեցման գործընթաց իրականացվում, փոխհատուցման տարբերակներ մշակվում: «Սա արդարադատության այլընտրանքային մի տարբերակ է: Անչափահաս իրավախախտի համար հատկապես դժվար է տուժողի հետ հաշտեցման աշխատանքները, տուժողի նկատմամբ իր կատարած արարքի փոխհատուցման տարբեր միջոցներ են կիրառվում: Երեխաներից մեկը, որպես փոխհատուցում, տուժողի համար օրացույց է պատրաստել, մեկ ուրիշը` թատերական ներկայացման է մասնակցել եւ տուժողին հրավիրել, մյուսն էլ` դեպի Տաթեւ կատարծ էքսկուրսիայի ժամանակ վանքի պատմությունն է ներկայացրել: Երեխաների մոտ տարվում են տարաբնույթ աշխատանքներ, նրանք պետք է գիտակցեն, որ միասին պետք է կառուցենք անվտանգ համայնք», – նշեց Մայա Միրզոյանը:

Մկրտման արարողությունից հետո երեխաները գնացին նշելու կարեւոր այդ առիթը:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031