Լրահոս
Օրվա լրահոսը

Ռաֆիկ Գրիգորյան. «Այսօր այստեղ եմ ինձ լավ զգում, երբ որ գնում եմ մարզ՝ մարզում եմ լավ զգում»

Հոկտեմբեր 31,2012 20:50

«Ինձ պրովոկացիայի եք ենթարկում: Իմ լիազորությունների շրջանակներում ես փորձելու եմ իրականացնել այն գործառույթները, ինչ որ ինձ վերապահված է: Ես իրականացնում եմ իմ՝ մարզպետի լիազորությունները: Դեռ քարոզարշավը չի հայտարարվել: Նման խնդիր չկա»,- այսօր Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը լրագրողների հետ ճեպազրույցում այսպես պատասխանեց հարցին, թե ինչպես են պատրաստվում նախագահական ընտրություններին, մարզպետներին արդեն հրահանգվա՞ծ է ձայներ ապահովել:

Ռաֆիկ Գրիգորյանը նշեց, որ նախորդ ընտրությունները ցույց են տալիս, որ նման միջոցառումներ պետք չի իրականացնել. «Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր լիազորությունների շրջանակում կկազմակերպի ընտրությունները, մեր ազգաբնակչությունը կգնա եւ կքվեարկվի»: Մեր հարցին՝ քարոզչության կարիք չկա՞, մարզպետը պատասխանեց.. «Ո՞նց չկա: Այդ ամեն ինչը՝ սահմանված կարգով»: Իսկ թե ո՞ւմ է տեսնում մարզպետը՝ Սերժ Սարգսյանին մրցակից, նրա խոսքերով՝ «Այս պահի դրությամբ մենք արդեն հայտարարել ենք դետեմբերի 15-ին տեղի է ունենալու ՀՀԿ-ի համագումարը, մենք առաջադրելու ենք դործող նախագահի թեկնածությունը: Այս պահի դրությամբ, կարծում եմ, այո, թեկնածուներ կլինեն, բայց համարժեք թեկնածու չի լինի»: Հարցին՝ Գագիկ Ծառուկյանը համարժեք թեկնածու չի՞ լինի՝ նա պատասխանեց. «Երբ կհայտարարի ԲՀԿ-ն, այն ժամանակ ես իմ կարծիքը կհայտնեմ: Երբ կհայտարարի, ինձ համար արդեն պարզ կլինի քաղաքական դաշտը, եւ ես արդեն իմ կարծիքը կհայտնեմ»:

Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը նշել էր, որ իր ինտուիցիան հուշում է, որ Գագիկ Ծառուկյանը չի առաջադրվի: Լրագրողները հետաքրքրվեցին՝ Ձե՞ր ինտուիցիան ինչ է հուշում: Ռաֆիկ Գրիգորյանը պատասխանեց, որ ինտուիցիայով չի առաջնորդվում:

Մարզպետը նաեւ նշեց, որ կարոտել է ԱԺ-ն: Հարցին՝ որտե՞ղ է ձեզ համար ավելի լավ՝ գործադիրո՞ւմ թե՞ օրենսդիրում. «Ի՞նչ է նշանակում՝ որտեղ է ավելի լավ: Որտեղ որոշում կկայացվի, ես այդ տեղում եմ: Այսօր այստեղ եմ ինձ լավ զգում, երբ որ գնում եմ մարզ՝ մարզում եմ լավ զգում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031