Լրահոս
Օրվա լրահոսը

Ռաֆիկ Գրիգորյանը ներկայանալի բաճկոն էլ ունի, մեքենա էլ ունի. «Ես հայտարարել եմ, որ ես աշխատավարձով չեմ ապրում»

Հոկտեմբեր 31,2012 21:00

Այսօր ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն ԱԺ-ում հարց էր բարձրացրել, որ որակյալ բաճկոն պատգամավորները չեն կարողանում գնել, ներկայանալի չեն, ԱԺ-ում անհրաժեշտ գույք՝ տպիչ, գրիչ, սեղան, աթոռ, բազկաթոռ չկա:

Aravot.am-ը Գեղարքունիքի մարզպետ, նախկին պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանից հետաքրքրվեց՝ դուք ունե՞ք ներկայանալի ավտոմեքենա, բաճկոններ՝ պատվիրակների ընդունելու համար: Նա պատասխանեց. «Իմ աշխատավարձն ավելի քիչ է, քան պատգամավորի աշխատավարձը, բայց բոլոր ժամանակներում ես հայտարարել եմ, որ ես աշխատավարձով չեմ ապրում: Հանրապետությունում չունեմ որեւէ բիզնես: Ես ունեմ երկու եղբայր, որոնք արտերկրում են:  Ժամանակին ես եմ ապրել եւ աշխատել Ուկրաինայի հանրապետությունում, այսօր մեր բիզնեսը ապրում է եւ շարունակվում է: Եթե երկու եղբայրս այնտեղ են, արդեն ձեզ համար հասկանալի է, որ ես ֆինանսական աջակցություն եմ ստանում նրանցից»: Մեր հարցին՝ հիմա ի՞նչ մեքենա եք վարում՝ մարզպետը պատասխանեց. «Ո՞րն ասեմ: Տարբեր: Եղբայրներս, որոնք  Ուկրաինայում են, իրենք էլ ունեն մեքենա այստեղ, ես էլ ունեմ: Առայժմ իմ մեքենան եմ շահագործում, եթե անհրաժեշտություն լինի, նրանցն էլ կշահագործեմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031