Լրահոս
Օրվա լրահոսը

Promipool. «Իվետա Մուկուչյանը «Գերմանիայի ձայնը» նախագծում»

Հոկտեմբեր 31,2012 21:14

«Փրոմիփուլ» պարբերականն անդրադարձել է 25-ամյա հայ երգչուհի Իվետա Մուկուչյանին, որն այժմ մասնակցում է «Գերմանիայի ձայնը» նախագծին: Պարբերականը գրում է, որ նախագծի վերջին ելույթում Իվետան ապացուցեց, որ ոչ միայն հիանալի տեսք ունի, այլև հրաշալի երգել գիտի: Իր հայրենիքում, Հայաստանում, գեղեցուհի Իվետային արդեն ճանաչում են: Նա հայտնի է դարձել որպես մոդել և երգչուհի, բացի այդ ճանաչվել է Հայաստանի 30 ամենասեքսուալ կանանցից մեկը:

Նախագծում Իվետայի հետ անհատապես պարապող Խավիեր Նայդուն ասել է, որ հասկացել է` Իվետան յուրահատուկ ձայն ունի, որը, սակայն, հուզմունքի պատճառով ոչ միշտ է  արտահայտվում:

Իվետա Մուկուչյանը մասնակցել է նաև 2010թ. «Հայ սուպերսաթար» հեռուստանախագծին, որտեղ նա շատ մոտ էր հաղթանակին:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031