Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս է«Օջախում» Կովալենկո Շահգալդյանը շքեղ ծնունդ արել. «Մենք բիզնես ունենք, ծախսը ես եմ վճարել»

Հոկտեմբեր 31,2012 21:55

Ձեր 65-ամյակը նշել եք «Օջախ» ռեստորանում, ճի՞շտ է: Այսօր Aravot.am-ի այս հարցին Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը պատասխանեց. «Հա, ի՞նչ կլինի որ»: Մենք մարզպետին հիշեցրինք, թե որքան աշխատավարձ  է ինքը ստանում եւ «Օջախում» ինչպիսի գներ են, ուստի հարցին՝ Դուք բազմիցս նշել եք, որ մարզպետ լինելը փողաբեր գործ չէ, իսկ «Օջախում» ծնունդ նշելը բավականին շքեղ ծախս է պահանջում՝ նա պատասխանեց. «Բարեգործական էր ծնունդը»,- ասաց մարզպետն ու սկսեց բարձր-բարձր ծիծաղել:

Նրա խոսքերով՝ «Ես ասել եմ, չէ՞, որ իմ ընտանիքի անդամներն ունեն բիզնես: Ինչի՞ եք կարծում, որ մենք եկամուտ չունենք: Եկամուտ ունենք: Առանց բիզնես ինչպե՞ս կարելի է այս երկրում ապրել: Պիտի ունենաս բիզնես, որը եկամուտ պիտի ապահովի քո ընտանիքի համար: Թե չէ, իհարկե, 190 հազար դրամով ծնունդ չեն անում»: Երբ փորձեցինք մարզպետից հստակեցնել, թե, այնուամենայնիվ, եթե բարեգործական ծնունդ է արել, ո՞վ է ֆինանսավորել ծախսը: Կովալենկո Շահգալդյանը պատասխանեց. «Ես այդ ասեցի հանաքով, այսպես ասած: Ես եմ վճարել ու ասացի, որ մենք բիզնես ունենք»: Մեր հարցին, թե հաշիվը որքան է կազմել՝ մարզպետը պատասխանեց, որ այդքան էլ մեծ չի եղել, քանի որ քիչ մարդ է հրավիրել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031