Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆլորա Մարտիրոսյանի աճյունը Հայաստան կտեղափոխեն դեկտեմբերի 10-ին

Դեկտեմբեր 03,2012 17:24

ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից 168.am-ին տեղեկացրեցին, որ այսօր տեղի է ունեցել ՀՀ ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում քննարկվել են երգչուհի աճյունի տեղափոխման և հուղարկավորման կազմակերպչական հարցերը:

ՀՀ մշակույթի նախարարության հասարկայնության հետ կապերի վարչությունից նաև տեղեկացնում են, որ ԱՄՆ-ից երգչուհու հարազատներից ստացված նախնական տեղեկությունների համաձայն՝  հինգշաբթի օրը Լոս Անջելեսում կկայանա Ֆլորա Մարտիրոսյանի հոգեհանգստի արարողությունը: Իսկ դեկտեմբերի 10-ին երգչուհու աճյունը կտեղափոխվի Հայաստան:

Հայաստանում երգչուհու հրաժեշտի վերջին արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին, Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում:

Նույն օրը տեղի կունենա նաև երգչուհու հուղարկավորությունը՝ Կոմիտասի անվան քաղաքային պանթեոնում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31