Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգեյ Շաքարյանց. Չի բացառվում, որ Ռուսաստանը ռադիոտեղորոշիչ կայանը շահագործի Հայաստանի կամ Վրաստանի տարածքում

Դեկտեմբեր 12,2012 14:39

PanArmenian Photo

«Նորագույն պատմությունը առաջին անգամը չէ, որ գրանցում է ռուս-ադրբեջանական այդպիսի հարաբերությունների դադարեցում, չնայած իրականում այդ հարաբերությունները երբեք էլ կանգ չեն առել»,- այսօր «Զարկերակ» ակումբում անդրադառնալով Ադրբեջանի

ԱԳ նախարարություն հայտարարությանը, այն մասին, որ Ռուսաստանը դադարեցրել է Գաբալայի շահագործումը, ինչի հետեւանքով սրվել են ռուս-ադրբեջանական հարաբերությունները, ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը:

«Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի շահագործումը դադարեցվել է Ռուսաստանի նախաձեռնությամբ: Ռուս փորձագետները եւս նշում են, որ Ռուսաստանն այսպիսով հասկացնել է տալիս Ադրբեջանին, որ նա այլեւս լծակներ չունի: Իսկ սա իրադարձություն է, որը մոտ ապագայում գնահատվելու է ի վնաս Ադրբեջանի»,- ասաց Սերգեյ Շաքարյանցը, նշելով, որ Գաբալա չկա, դա Ուտկաշեն է:

Քաղաքագետը համոզված է, որ այս հարցում նախ լուրջ քննարկումներ են տեղի ունեցել ու համաձայնեցվել զինված ուժերի հետ:

Ըստ Շաքարյանցի՝ Ռուսաստանին ռազմավարական տեսանկյունից պետք է այդ ռադիոտեղորոշիչ կայանի օգտագործումը, քանի որ այն որոշ իմաստով կատարում էր ռազմաբազայի դեր: Այդ կայանը հնարավորություն էր տալիս լայն տարածքներ որսալ, ինչը թույլ էր տալիս հսկելու Հնդկական օվկիանոսում ամերիկյան կամ իրանական նավատորմերի գործողությունները: Չի բացառվում, որ որոշ ժամանակ անց, Ռուսաստանը ռադիոտեղորոշիչ կայանը շահագործի Հայաստանի կամ Վրաստանի տարածքում, բայց հիմա պետք է գուշակել: Այդ հարցը անկանխատեսելի է, իսկ բոլոր հարաբերությունները սլացիկ ընքացքի մեջ են»,- նման կարծիք հայտնեց քաղաքագետը:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31