Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Beeline բջջային բաժանորդների հաշվեկշիռն այլևս չի զրոյանա

Դեկտեմբեր 21,2012 16:31

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է վավերականության ժամկետների պայմանների փոփոխման մասին կանխավճարային համակարգի բաժանորդների համար:

 Սկսած սույն թվականի դեկտեմբերի 20-ից բաժանորդի հաշվեկշռի գումարը վավերականության ժամկետի ավարտից հետո ոչ թե կզրոյանա  այլ  «կսառեցվի»: Բաժանորդը կարող է այն օգտագործել հաջորդ լիցքավորումից հետո. լիցքավորված գումարին կավելանա նաև «սառեցված» գումարը: Օրինակ, եթե վավերականության ժամկետի ավարտից հետո բաժանորդի հաշվին կա 100 դրամ, ապա երբ վերջինս հեռախոսը լիցքավորի ևս 100 դրամով, նրա ակտիվ հաշվեկշիռը կկազմի 200 դրամ:

«ԱրմենՏել» ընկերության նոր նախաձեռնությունը նպատակ ունի դարձնել Beeline բջջային կապի ծառայությունն ավելի պարզ և հարմարավետ: Այս նախաձեռնությունը թույլ կտա մեր բաժանորդներին ավելի արդյունավետ օգտագործել իրենց բջջային հեռախոսի հաշվեկշիռը և անգամ երկարատև դադարից հետո վերականգնել իրենց հաշվի գումարը շարունակելով օգտվել Beeline բջջային կապի բարձրորակ ծառայություններից»,- նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:

Եթե բաժանորդը չի լիցքավորում հաշվեկշիռը ավեի քան 90 օր, բաժանորդի քարտը կասեցվում է և առկա դրական մնացորդը զրոյացվում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31