Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահի նոր թեկնածուն ՀՀԿ-ականներին զգուշացնում է. «1-ին տեղի համար պայքարողը ես եմ»

Դեկտեմբեր 31,2012 13:48

Քիչ առաջ նախագահի թեկնածու Ռոբերտ Ահարոնյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ) ներկայացրեց առաջադրման իր փաստաթղթերը:

Իրեն սոցիալիստ համարող նախկին կոմունիստ, նաեւ նախկին ՕԵԿ-ական Ռ. Ահարոնյանի՝ հանձնաժողով ներկայացրած  փաստաթղթերը  թերի են: Թեկնածուն  դեռ չի հավաքել անհրաժեշտ 8 միլիոն դրամ գրավը եւ սպասում է ՀՀԿ-ականների բարի կամքին:

«Այս պահին դեռ չունենք, բայց  նորից եմ ասում, եթե հանրապետականներն ուզում են՝  նորմալ ընտրություններ կատարվեն , պետք է սոցիալիստ գաղափարներ ունեցող թեկնածուին ֆինանսավորեն:  Համոզված եմ՝ կանեն, թե չէ կլինի գաղափարական պարտություն, գաղափարապես կպարտվեն»,- Aravot.am-ին ասաց պարոն Ահարոնյանը, հետո շարունակեց, եթե հանրապետականները չաջակցեն, ապա. «Ժողովուրդը պատրաստ է, մի քանի օրից հաշվի համարը կասվի,  ու գումարները կփոխանցվեն այդ հաշվեհամարին»:

Պարոն Ահարոնյանի գնահատմամբ,  2013 թվականի նախագահական ընտրությունները վերջին տարիների ամենամրցակցային ընտրություններն են լինելու: Նա  դրական առաջաընթաց է համարում ընտրություններին ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի, եւ ՀԱԿ-ի չմասնակցելու որոշումը. «Գերազանց է, որ լիբերալ-կապիտալիստական ուժերը չեն մասնակցում: Քիչ-քիչ զգում եմ, որ լիբերալ- կապիտալիստական մի գործիչ է մնում՝ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Եվ սոցիալիստները ավելի հանգիստ կկարողանան  պայքարել կապիտալիստական համակարգի դեմ»: Նա նաեւ ՀՀԿ-ականներին զգուշացրեց, որ առաջին տեղի համար պայքարողն ինքն է. «Իմ խնդիրը միայն գումարային է: Սոցիալիստները չունեն օլիգարխներ, որ կարողանան ֆինանսավորել նախընտրական ամբողջ ծրագիրը»:

 Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31