Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը ցանկանում է ընդդիմադիր ընտրողներին միավորել Նոր Հայաստան ծրագրի շուրջ

Դեկտեմբեր 31,2012 14:30

«Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ)  ներկայացրեց նախագահական ընտրություններում կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ինքնառաջադրման փաստաթղթերը:

Պարոն Մարտիրոսյանը համոզված է, որ միայն

Րաֆֆի Հովհաննիսյանի,  գործող նախագահ Սերժ Սարգսյանի  ու Հրանտ Բագրատյանի  մասնակցությունը  մրցակցային ընտրություններ են խոստանում:

«Րաֆֆի Հովհաննիսյանը մտել է մրցապայքարի հաղթելու ու իրավիճակ փոխելու համար: Իսկ այն, որ մեր հարգարժան գործընկերները չեն մասնակցում, այլ  քննարկման նյութ է ու ոչ հիմա: Մենք ճանապարհ ենք  սկսել ու այդ ճանապարհով շարժվելու ենք առաջ»,- Aravot.am-ին ասաց պարոն Մարտիրոսյանը:

Նա նաեւ ասաց, որ առանձնապես մեծ ջանքեր չեն գործադրելու ընդդիմադիր ընտրազանգվածի ձայները իրենց օգտին հավաքագրելու համար. «Ընդամենը ցանկանալու  ենք, որ մեր քաղաքացիները համախմբվեն Րաֆֆի Հովհաննիսյանի ՝ Նոր Հայաստանի ծրագրի շուրջ: Այդ ուղղությամբ է, որ աշխատանք ենք տանելու: Թե տարբեր քաղաքական ուժերի համակիրներ կմիանան այս միջոցառմանը, քարոզարշավին ցույց կտա ժամանակը, բայց այնպես չէ, որ «Ժառանգությունը» հզոր ուժ չէ: Չնայած նրան, որ «Ժառանգությունը» մայիսի 6-ին բազմաթիվ հարվածներ կերավ, սեւ PR իրականացվեց, մենք էլ որպես կուսակցություն կազմակերպչական ու այլ առումներով բացթողումներ ունեցանք , միեւնույնն է, ժամանակը  ցույց տվեց,  որ «Ժառանգությունը»  խոշոր քաղաքական ուժ է: Ըստ էության,  5 տարի շարունակ հարվածներ կրելով տարբեր դաշտերից՝  շատ հաճախ նաեւ ընդդիմադիր դաշտից, ժամանակը ցույց տվեց՝ «Ժառանգությունը» հասարակության կողմից  աջակցության արժանի քաղաքական ուժ է,  եւ այդ աջակցությունն  առարկայական է»:

Այս պահի դրությամբ,  բացի Րաֆֆի Հովհաննիսյանից  ԿԸՀ առաջադրման փաստաթղթեր են ներկայացրել եւս 12 թեկնածու՝ Հրանտ Բագրատյանը, Արման Մելիքյանը, Պավլիկ Սարգսյանը, Նարինե Մկրտչյանը, գործող նախագահ Սերժ Սարգսյանը, Պարույր Հայրիկյանը, Վարդան Սեդրակյանը, Մհեր Հայրապետյանը, Արամ Հարությունյանը, Անդրիաս Ղուկասյանը, Տարոն Աբրահամյանը և Ռոբերտ Ահարոնյանը:

 

 Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31