Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ Պաշտպանության նախարարի ամանորյա ուղերձը

Դեկտեմբեր 31,2012 18:52

ԼՂՀ Պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ

Մ. Հ. Հակոբյանի շնորհավորական ուղերձը գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան

տոների կապակցությամբ

Հարգելի հայրենակիցներ.

ՊԲ սիրելի զինծառայողներ, արցախյան ազատամարտի վետերաններ.

Ավարտին է մոտենում ևս մեկ՝ ստեղծագործ աշխատանքի և բանակաշինության ձեռքբերումներով հարուստ տարի: Չնայած աշխարհաքաղաքական լարված իրադրությանը, այն մեզ համար առանձնացավ այնպիսի հաջողություններով, որոնք առավել ամրապնդեցին մեր դիրքերը տարածաշրջանում և ստեղծվեցին պայմաններ հավանական պատերազմի դեպքում հակառակորդի նկատմամբ մեր հերթական հաղթանակները ապահովելու համար: Անցնող տարում շարունակեց աճել ՊԲ մարտունակությունը, բարձրացավ հրամանատարների և շտաբների պատրաստությունը, կատարվեցին մեծածավալ աշխատանքներ մարտական հերթապահության կատարելագործման, զորքերում կարգապահության ամրապնդման, մարտական պատրաստության բարելավման և մյուս բոլոր ուղղություններով: Հատկանշական է, որ 2012թ. բանակի համար մեկնարկեց մայիսյան մեծ զորահանդեսի նախապատրաստմամբ, իսկ ապա նաև փայլուն անցկացմամբ և եզրափակվեց Պաշտպանության բանակի ուժի և հզորության մասին վկայող մեկ այլ խոշոր միջոցառմամբ՝ բանակի հարվածային խմբավորումների հետ անցկացված լայնամասշտաբ զորավարժությամբ: Ամենայն պատասխանատվությամբ կարող ենք արձանագրել, որ 2012 թվականին Պաշտպանության բանակը հաջողությամբ կատարել է իր առջև դրված խնդիրները և ապահովել մեր պետության և ժողովրդի անվտանգությունը:

Թույլ տվեք բանակի հրամանատարության և անձամբ իմ անունից շնորհավորել ՊԲ ողջ զինանձնակազմին, արցախյան ազատամարտի վետերաններին, զոհված և անհայտ կորած ազատամարտիկների հարազատներին և մեր բոլոր հայրենակիցներին գալիք Ամանորի և Սուրբ Ծնդդյան տոների կապակցությամբ: Մաղթում եմ բոլորիդ անձնական երջանկություն, ստեղծագործ աշխատանք և արդյունավետ ծառայություն: Թող 2013 թվականը մեր պետության, բանակի և ժողովրդի համար լինի խաղաղության և հետագա հզորացման տարի:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

 ԼՂՀ ՊՆ Մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31