Լրահոս
Օրվա լրահոսը

«Playboy»-ի 86-ամյա հիմնադիրն ամուսնացել է 26-ամյա ֆոտոմոդելի հետ

Հունվար 01,2013 14:40

«Playboy» տղամարդկանց ամերիկյան հանդեսի հիմնադիր, 86-ամյա Հյու Հեֆները եւ նրա 26-ամյա կինը՝ ֆոտոմոդել Կրիստալլ Հարիսը, որը ժամանակին Հեֆներից փախել էր հարսանիքից մի քանի օր առաջ, Ամանորը նշել են ամուսնությունով: TMZ կայքը տեղեկացնում է, որ Հարիսը 2011 թվականի հունիսին հրաժարվել էր ամուսնանալ իրենից 60 տարով մեծ փեսացուի հետ: Այդ որոշումը նա կայացրել էր Playboy Mansion  հանրահռչակ շենքում՝ 300 հյուրերի մասնակցությամբ պլանավորված հարսանիքից չորս օր առաջ: Մեկ տարի հետո զույգը հաշտվել է եւ Հեֆներն ու Հարիսը կրկին ապրում են միասին: Եվ ահա, նրանց ամուսնության արարողությունը կայացել է դեկտեմբերի 31-ին՝ նեղ շրջապատում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031